News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

ՆԳՆ-ն հույս ունի խստացնել Ռուսաստանում գտնվող միգրանտների նկատմամբ հսկողությունը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի 2022-2022 թվականներին իրականացվող միջոցառումների շրջանակում ՆԳՆ-ն նախապատրաստել է օրինագիծ 2019-2025 թվականների համար, որն ուղղված է  մուտքի նկատմամբ հսկողության բարձրացմանն ու երկրում օտարերկրացիների գտնվելուն, միգրացիոն կանոնների հաստատմանն ու միգրանտների կողմից իրենց մուտքի նպատակներին համապատասխան կարգավիճակի ստացմանը:

«Օրինագծի մշակման նպատակներից մեկն է անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների առավել լայն ներդրմանը պետական ծառայություններ տրամադրելու գործընթացներում եւ պետական հսկողություն իրականցնելու գործում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ օրինագիծը հանրային քննարկումներ է անցել եւ ուղարկվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարություն եզրակացության համար: «Օրինագիծը կառավարությունում ներդնելու վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերը»,-նշել են ՆԳՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ