News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Պետությունն ասում է` փաստացի դու պետք է համակերպվես քո անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հետ, կամ էլ պետք է այդ իրավունքը պահպանելու համար վճարես:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով պաշտոնատար անձանց համար բացառությունների սահմանումը չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չնեկրկայացնելու դեպքում աշխատանքից չազատելու հետ կապված:

«Ես ծանոթացել եմ այդ նախագծին եւ հաշվի առնելով այ հանագամանքը, որ մենք գործ ունենք պաշտոնատար անձանց որոշակի շրջանակի հետ, առաջին հայացքից կա տարբերակված մոտեցում, բայց թե որքանով է այդ տարբերակված մոտեցումը իրենից ներկայացնում խտրականություն, դա պայմանավորված է հետեւյալ հարցի պատասխանով, որքանով է օբյեկտիվ տարբերակումը: Որքան հասկանում եմ այս նախագծի հիմքում այն է, որ որոշակի պաշտոնատար անձանց պարագայում առկա են Սահմանադրությամբ առաջին հերթին նախատեսված երաշխիքները, այսինքն` այդ անձանց աշխատանքից ազատելու համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը այսօր չի ներկայացնում ինչ-որ թեստ ներկայացնելու, կամ պատվաստվելու պահանջ: Սակայն այստեղ հասկանալի չէ, թե ինչու են ներառված գործադիր իշխանության ներկայացուցիչները, քանի որ այս երաշխիքը հենց առաջին հերթին վերաբերում է  գործադիր իշխանությունից  օրենսդիր եւ դատական իշխանության ներկայացուցիչների կախումը սահմանափակելուն»,- ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով` պետությունը ասում է,  որ «փաստացի դու պետք է համակերպվես քո անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հետ, կամ էլ պետք է այդ իրավունքը պահպանելու համար վճարես»:

«Երկրորդ, ինչ վերաբերում է այս նախագծին,մենք մոռանում ենք շատ կարեւոր բանի մասին,որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պետությունը ասում է,  որ փաստացի դու պետք է համակերպվես քո անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հետ, կամ էլ պետք է այդ իրավունքը պահպանելու համար վճարես, սա է ամենախնդրահարույց հատվածը: Այս պայմաններում միակ ողջամիտ լուծումը, որ կարող է լինել, դա պարզապես թեստն անվճար դարձնելն է այդ մարդկանց համար, կամ այնքան մատչելի դարձնել, որ ֆինանսական բեռ չներկայացներ ամսվա կտրվածքով, հակառակ պարագայում ես կարծում եմ, որ սա սահմանափակում է եւ խախտման մակարդակով է սահմանափակում անձի աշխատանքի հետ կապված սահմանադարական իրավունքները` հիմք ունենալով  անձնական անձեռնմխելիության իրավունքը, սա է ողջ էությունը»,- հավելեց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ այստեղ սահմանադրականության խնդիր կա եւ այս հարցով ՍԴ կարող են դիմել կամ պատգամավորները, կամ ՄԻՊ-ը, կամ նախագահը եւ պահանջել, որպեսզի կասեցվի այս օրենքի գործունեությունը:

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել, որով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը։ Նախագծով սահմանվում են բացառություններ բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատ, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն․ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների համար։

Բացառությունը սահմանվել է այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի պատճառով մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են. Նուբար Աֆեյան
Նախագահ Արմեն Սարգսյան-Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին...
Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատողների 88%-ը պատվաստվել են
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության…
Ռուսաստանում կորոնովիրուսով վարակման դեպքերի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել
Նախորդ ռեկորդը՝ 37 141 վարակված․․․
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվել
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1790 մարդ․․․
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1962 նոր դեպք. մահացել է 39 քաղաքացի
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով…
Ամենաշատ