News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։

Ես դուրս եկա այդ գերատեսչությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք։

Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։

Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև դա է հակաՀայաստանի կործանման և #հավերժականՀայաստանի փրկության ճանապարհը»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 28–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր…
Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված եք հավասարակշռություն պահել. Իտալիայի նախկին վարչապետ
Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ Ռոմանո Պրոդին ասել է...
Ալիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը
Հոդվածագրի կարծիքով՝ Ալիևի վստահությունն անտեղի և հակաարդյունավետ է…
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի…
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ մամուլի քարտուղար
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ…
Ամենաշատ