News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իշխող կոալիցիան հաղթել է Իսլանդիայի ընտրությունների արդյունքում վերջնական տվյալներով. երկրի խորհրդարանում առաջին անգամ կլինեն ավելի շատ կանայք (33), քան տղամարդիկ(30), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով RÚV տեղական հեռուստառադիոընկերությանը:

Իսլանդիայում ընտրությունները կայացել են շաբաթ: Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկախության կուսակցությունը ստացել է ձայների 24,4 տոկոսը եւ 16 տեղ խորհրդարանում, որին հաջորդում է Պրոգրեսիվ կուսակցությունը, որը հավաքել է 17,3 տոկոս եւ 13 տեղ: Երրորդ տեղում է Ձախակողմյա կանաչ շարժումը 12,6 տոկոսով եւ 8 մանդատով: Այդկերպ երեք իշխող կուսակցությունները ստացել են խորհրդարանում ընդհանուր առմամբ 37 մանդատ:

Մնացած քաղաքական ուժերը, այդ թվում՝ Ծովահենների կուսակցություն, հավաքում են 10 տոկոսից պակաս ձայներ:

Ֆրանս Պրեսս գործակալության տվյալներով՝ 2017 թվականի երկրում փաստացի իշխել է երեք կուսակցությունից կազմված կոալիցիան, որը նպաստել է իրավիճակի կայունացմանը: Ներկայիս պայմաներում դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք կհամաձայնվեն կուսակցությունները միասին մնալ իշխանության ղեկին եւ ներկայանալ միասնական ճակատով:

Իսլանդիայի միապալատ խորհրդարանում կա ընդհանուր առմամբ 63 մանդատ, որոնցից 54-ը բաշխվել է վեց ընտրաշրջաններում քվեարկության արդյունքում, մնացած 9-ը կստանան մյուս կուսակցությունները: Աշխարհում ավելի քան հազարամյա պատմություն ունեցող հնագույն խորհրդարանի նոր կազմն ընտրվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ