News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արեւմուտքը փաստացի սառեցնում է Անդրկովկասի անվտանգության բանակցությունները ժնեւյան քննարկումների շրջանակում. Կարասին
Դե, հիմա Հարավային Կովկասի հետ մեր ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդները ստիպված կլինեն տառապել եւ անհանգստանալ․․․
Որքա՞ն անդամավճար է Հայաստանը վճարել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ԵԽ-ին
2003 թվականից մինչեւ 2022 թվականը․․․
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Եվրոպայում լայնամասշտաբ ռազմական հակամարտության ճանապարհին վտանգավոր գծի են մոտեցել
Ուկրաինայում ռազմական առճակատումը սրելու, արեւմտյան ծանր զենքերի եւ ՆԱՏՕ-ի հետախուզության վրա հիմնված ուղորդումների օգտագործմամբ Ռուսաստանի բնակչության դեմ վարչակարգի ռազմական գործողությունները հրահրելու նրանց կանխամտածված գործողությունները․․․
ԵԱՀԿ պատվիրակությունը սոցապնախարարությունում է. Քննարկվել են գենդերային քաղաքականությանն առնչվող հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային քաղաքականությանը, կանանց տնտեսական զորեղացմանն ու նրանց կայուն զբաղվածության ապահովմանը, ինչպես...
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում է որոշակի գործողություններ
Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից հիշյալ բանաձևի ընդունմանը...
ՄԱԿ ԱԽ-ում հայտարարություն չընդունվեց առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով. Միրզոյան
Երեկ մեր խնդրանքով, մեր  նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ որտեղ ես հանդես եմ եկել ելույթով, ապա նաեւ մյուս…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ