News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գնաճը կապված է ինչպես գազի գնաճի, այնպես էլ կանաչ էներգետիկային անցում կատարելու հետ, համարում է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրենթոնը, հաղորդում է RTL ռադիոն:

«Ես կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում լարված իրավիճակը կարող է տեւել մինչեւ ձմեռ: Եւ դա ունի մի քանի պատճառ»,-ասել է Բրենթոնը:

Նրա խոսքով՝ դա կապված է ինչպես կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի հետ, այնպես էլ նավթային եւ գազային հորերի փակման հետ, որոնք հանգեցրել են էներգակիրների շուկայում պահանջարկի կրճատմանը: «Մենք ունենք շատ վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրներ, սակայն ես տեղեկացել եմ, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Եվրոպայում քամի չի եղել: Արտադրվել է շատ ավելի քիչ էներգիա, քան ակնկալվում էր»,-հավելել է նա:

Եւս մեկ պատճառն, ըստ Բրենթոնի, թաքնված է աշխարհաքաղաքական լարվածության եւ ռուսական գազից որոշ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի չափազանց կախվածության հիմքում:

Ավելի վաղ ԳԴՀ էկոնոմյիկայի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջովին կատարում է իր պայմանագրային պարտավորությունները գազի մատակարարման գործում, իսկ վառելիքի գնաճը կապված է տարբեր գործոնների, այդ թվում՝ Սիբիրում հրդեհների հետ:

Գնի վրա ազդեցություն գործադրող գործոններից է նաեւ Ասիայում գազի շուկայում իրավիճակը, եղանակը Եվրոպայում եւ «Հյուսիսային հոսք-2»ի գործարկման ժամկետները՝ համաձայն ՏԱՍՍ-ի կողմից հարցմանը մասնակցած փորձագետների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա…
Ֆրանսիան 2022 թվականին տարվա ողջ ընթացքում կսառեցնի գազի գները
Նա նշել է, որ վառելիքը կէժանանա ավելի դանդաղ, քան ենթադրվում էր․․․
Նավթի գները երկրորդ օրն անընդմեջ նվազում են
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.63 տոկոսով...
«Մեծ քսանյակ»-ի երկրների կարծիքները պառակտվել են ածխից աստիճանաբար հրաժարվելու հարցում
«Մեծ քսանյակ»-ի երկրների կարծիքները հաջորդ շաբաթ Հռոմում կայանալիք առանցքային գագաթնաժողովի նախաշեմին պառակտվել են ածխից աստիճանաբար հրաժարվելու եւ գլոբալ տաքացումը ըստ Ցելսիուսի մինչեւ 1,5 աստիճան սահմանափակելու հարցում․․․
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակը կմնա կայուն. բայց ի՞նչ գնով
Վրաստանը ինչ-որ պահի ադրբեջանական էլեկտրաէներգիան վերաարտահանի Հայաստան...
Կիպրոսի թուրքական հյուսիսում բենզինի երկար հերթեր են գոյացել
Վերջին օրերին բենզինի երկար հերթեր են գոյանում Կիպրոսի թուրքական հյուսիսում...
Ամենաշատ