News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Space Adventures ընկերությունը, որը զարգացնում է տիեզերական զբոսաշրջությունը ռուսական «Սոյուզներով», պատրաստվում է առաջարկել հաճախորդներին թռիչք Լուսնի շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում ընկերության ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կոստենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գուցե անցում կատարենք Լուսնի շուրջ թռիչքին: Դեռեւս մտածում ենք դրա շուրջ: Ցանկանում ենք շուկա դուրս գալ լիովին պատրաստ վիճակում»,-ասել է Կոստենկոն:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դա բարդ հարց է, որը պահանջում է տիեզերանավերի կառուցման շուրջ լրացուցիչ աշխատանք, այդ թվում՝ կապի համակարգերի, ջերմային պաշտպանության ուղղությամբ:

Ընդ որում՝ Կոստենկոն դժվարացել է պատասխանել հարցին՝ կհաջողվի՞ արդյոք առաջ անցնել Իլոն Մասկից, որը նույնպես ծրագրում է զբոսաշրջիկներին Լուսնի շուրջ թռիչքի ուղարկել:

2001-2009 թվականներին Space Adventures Inc ընկերության հետ պայմանագրի շրջանակում ՄՏԿ-ի ռուսական հատվածում իրականացվել է ութ կարճաժամկետ թռիչք: Կայան են ժամանել ամերիկացի Դենիս Տիտոն (2001 թվական), Գրեգ Օլսենը (2006 թվական), Անյուշե Անսարին (2006 թվական), Ռիչարդ Հերիոթը (2008 թվական) եւ Չարլզ Սիմոնին (2007 եւ 2009թթ.), բրիտանացի Մարկ Շաթլվորթը (2002 թվական) ու կանադացի Գի Լալիբերթեն (2009 թվական):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աստղաֆիզիկոս. Մեր տիեզերքը կարող էր ստեղծված լինել գերզարգացած քաղաքակրթության լաբորատորիայում
Տիեզերքի ամենամեծ առեղծվածն այն է, թե որտեղից եւ ինչից է այն ստեղծվել...
Աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի առաջին աստղերից մեկի հետքերը
NASA-ն Lucy հետազոտական սարքն արձակել է Յուպիտերի տրոյական աստղակերպերի մոտ
Ամերիկյան ընկերությունը տիեզերք է ուղարկել հետազոտական սարք...
Չինաստանը երեք տիեզերագնաց կուղարկի իր նոր տիեզերակայան
Երեք տիեզերագնացների թռիչքը կմեկնարկի շաբաթ՝ Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոբի անապատից: Նրանք վեց ամիս կանցկացնեն Tianhe կոչվող տիեզերակայանի հիմնական մոդուլում…
Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է «անսովոր ազդանշաններ», որոնք գալիս են Ծիր Կաթինի սրտից
Տիեզերքի օբյեկտները, ինչպիսիք են մոլորակները, գիսաստղերը, գազի հսկա ամպերը եւ աստղերը, ունեն փոփոխվող մագնիսական դաշտեր եւ արտադրում են ռադիոալիքներ․․․
Ավստրալիան կկառուցի լուսնագնաց, որը կօգնի ՆԱՍԱ-ին Լուսնի վրա թթվածին գտնել
Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ լուսնագնացը օքսիդներ պարունակող հող կհավաքի․․․
Ամենաշատ