News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա տիկին Բրիջիթը բողոք են ներկայացրել պապարացի Թիբո Դալիֆարայի դեմ անձնական կյանքի նկատմամբ ոտնձգության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Europe 1-ին:

Ինչպես նշում է ռադիոկայանը, Դալիֆարային հաջորդ երեքշաբթի կհարցաքննեն ոստիկանությունում նախնական հետաքննության շրջանակում, որը մեկնարկել է Փարիզի դատախազության կողմից անձնական կյանքի ոտնձգության խնդրով:

«Europe 1-ի տեղեկություններով՝ Էմանուել եւ Բրիջիթ Մակրոնները մի քանի օր առաջ բողոք են ներկայացրել պապարացի Թիբո Դալիֆարայի դեմ: Շուրջ երկու շաբաթվա ընթացքում նա տեղադրել է Ֆրանսիայի նախագահների հանգստի վայրից լուսանկարներ, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի լուսանկարները»,-ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Ռադիոկայանի տվյալներով՝ ցուցահանդեսի ժամանակ, մասնավորապես, կարելի էր տեսնել Մակրոնի նկարները լողազգեստով հիդրոցիկլետ վարելիս: Ցուցադրվել են նաեւ Ֆրանսիայի նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Ժակ Շիրակի, ինչպես նաեւ Սիկոլյա Սարկոզիի եւ վերջինի տիկին Կառլա Բրունիի նկարները:

Ընդ որում՝ նշվում է, որ Մակրոններն ավելի վաղ արդեն բախվել էին լուսանկարչի հետ: 2017 թվականի ամռանը Մակրոնը բողոքել էր Դալիֆարայի վրա զույգի նստավայր ներխուժելու կապակցությամբ, որոնք անցկացնում էին իրենց հանգիստը Մարսելում: Սակայն կարճ ժամանակ անց նախագահը հետ էր կանչել իր բողոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ