News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

  Ժամը 16:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Թորոս գյուղի վարչական տարածքում, ճամբարի հարևանությամբ բախվել են Պետրոս Մխոյանի վարած Nissan X-Trail և Գաբրիել Աղաջանյանի վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները:   

Վթարի հետևանքով Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ Nissan X-Trail-ը միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:  

 Վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:
 

Տպել
Ամենաշատ