News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես իմ տանը նույնիսկ խորովածի ծուխ չեմ բարձրացրել պատերազմից հետո: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող տեղեկությանը, թե նրա հայրական տանը մի քանի օր շարունակ քեֆ է եղել, իսկ ինքը գտնվում է Դոնի-Ռոստովում:

«Ես իմ հայրական տանը մինչև հիմա խորոված չեմ անում, և երկրորդ՝ ես թաքնված չեմ ոչ մեկից, Դոնի-Ռոստովում վերջին անգամ 8 տարի առաջ եմ եղել: Ներկայիս հասցեն էլ կարող եմ հրապարակել՝ Մոսկվա, Մոսֆիլմի փողոց 70, կորպուս 4, բն. 752: Ստահոդ լուրերը տարածելու մասնագիտությանը պետք է վե՞րջ տան, թե՞ չէ»:

Նա շեշտեց, որ փորձ է արվում անընդհատ մարդկանց վարկաբեկելու:

«Ամբողջ Հայաստանին են հայտնի, թե ովքեր են քեֆ անողները և ինչի համար են քեֆ անում: Ես ինչպե՞ս կարող եմ քեֆ անել: Այդքան զոհեր ենք տվել, իմ ընտանիքի որևէ անդամ կարող է քե՞ֆ անել»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ կատարվողը դավաճան ու ծախված պատվիրատուների ձեռքի գործն է:

Տպել
Ամենաշատ