News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության վարժարանի ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Խուան Բալյանի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով պատանի հայորդիներին, ուրախությամբ արձանագրեց, որ  տարիներ առաջ ձևավորված վարժարանի ավարտական լսարանների Հայաստան և Մայր  Աթոռ այցելության ավանդույթը այժմ վերականգնվել է: Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց շրջանավարտներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն արգենտինահայ համայնքի առավել աշխուժացմանը և հայրենիքի հզորացմանը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունների ժամանակ:

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։ Արգենտինահայ պատանիները մասնավորապես հետաքրքրվում էին, թե ինչպե՛ս է Նորին Սրբությունը ընտրել հոգևորականի ուղին և ներկայումս ինչպիսի՛ն է հովվապետական ծառայությունը։

Վերջում Նորին Սրբությունը ուխտավոր հայորդիներին մաղթեց Աստծո զորկացությունն ու պահպանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ