News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր. այսօր Գեւորգ Կարապետյանի մահվան տարելիցն է (ֆոտո)
Նրա տարելիցին հուշաքար է բացվել…
Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ
Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞...
Իրանը եւ Հայաստանը պայմանավորվել են այլընտրանքային ուղիներ օգտագործել ապրանքների փոխադրման համար
«Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է, եւ ձեռք բերված պայմանավորվածություններով մենք շուտով ականատես կլինենք այս միության անդամ երկրների հետ առեւտրային հարաբերությունների թռիչքին...
Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան
Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմից գծերից նահանջ չի արձանագրվելու...
Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան
Հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհին մասին նա նշել է, որ իրենք ունեն Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև...
Ընդդիմությունը հիշեցնում է. Հայաստանի սահմանների հարցը չի կարող լուծվել առանց հանրաքվեի
Որեւէ փաստաթուղթ չի կարող անդրադառնալ սահմաններին առանց հանրաքվեի...
Ամենաշատ