News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է վերսկսել COVID-19 համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսի ծագման հետաքննությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Ինչպես նշել են նրա ներկայացուցիչները,  այս խնդրի լուծման համար այնքան էլ շատ ժամանակ չի մնացել։ ԱՀԿ-ն կհավաքի 20 հոգանոց թիմ, որի մեջ կմտնեն կենսապաշտպանության եւ լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաեւ կենդանիների հիվանդությունների գծով փորձագետներ։

Գիտնականների նախորդ միջազգային խումբը աշխատում էր ՉԺՀ-ում հունվար-փետրվարին։ Նրանք այցելել են վիրուսաբանության Ուհանի ինստիտուտ, այդ թվում BSL-4 լաբորատորիա, որի հետ էին կապված վիրուսի արտահոսքի մասին լուրերը, հիվանդանոց, «Հուանան» ծովամթերքների շուկա, ինչպես նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն։

Համաձայն ամփոփիչ զեկույցի՝ SARS-CoV-2-ը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկներից այլ կենդանու միջոցով. նման պաթոգեններ հայտնաբերվել են նաեւ պանգոլինների մոտ, ինչը վկայում է միջտեսակային փոխանցման մասին։ Սակայն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը կոչ է արել շարունակել լաբորատոր արտահոսքի վարկածը, քանի որ մասնագետները վիրուսի աղբյուրը չեն գտել։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հրապարակեցին հաշվետվություն, որում եկել էին այն եզրակացության, որ վիրուսն առաջացել է Ուհանի լաբորատորիայում։ Ընդ որում՝ նրանք հիմնվում էին բաց աղբյուրների տվյալների եւ անուղղակի վկայությունների վրա։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի (CDC) փորձագետները, իրենց հերթին, ենթադրել են, որ կորոնավիրուսը կարող էր սառեցված մթերքների փաթեթներով բերվել Ուհան։ Այս վարկածն են առաջադրել նաեւ ԱՀԿ աշխատանքային խմբի անդամները, բայց նրանք այն առաջնահերթ չեն համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի դեմ երրորդ պատվաստումն անել
Լրացուցիչ դոզա պետք է առաջարկվի թուլացած իմունիտետ ունեցող․․․
Կորոնավիրուսով վարակված 222 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում…
Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5 073 նոր դեպք
Ապաքինվել է 1126 պացիենտ...
Առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում…
Ստուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրություն
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը…
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 33.208 նոր դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 21.883-ով՝ կազմելով 6.981.907...
Ամենաշատ