News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարացիների մոտ երկու երրորդը հանրաքվեում կողմ է արտահայտվել միասեռական ամուսնությունների լեգալացմանը, տեղեկացնում է BBC News-ը։

Ընդհանուր առմամբ, «ամուսնություն բոլորի համար» համակարգին կողմ է արտահայտվել բնակչության 64 տոկոսը։ Այսպիսով, Շվեյցարիան աշխարհում 30-րդ երկիրը դարձավ, որը լեգալացրեց միասեռական ամուսնությունները։ Երկրի արդարադատության նախարար Քարին Քելեր-Սութերի խոսքով՝ նման ամուսնությունների առաջին արարողությունները տեղի կունենան 2022թ. հուլիսին։

Վերջին 20 տարում Արեւմտյան Եվրոպայի երկրների մեծ մասը ընդունել է միասեռական ամուսնությունները։ Բայց Շվեյցարիայում շատ կարեւոր որոշումներ դրվում են համազգային քվեարկության։ Սկսած 2007 թվականից՝ Շվեյցարիայում համասեռամոլ եւ լեսբյան զույգերը կարող էին պաշտոնապես գրանցել այսպես կոչված քաղաքացիական գործընկերություն։ Բայց այդ կարգավիճակը բոլոր իրավունքները չէր տալիս ԼԳԲՏ զույգերին։ Մասնավորապես, նրանք չէին կարող որդեգրել ոչ հարազատ երեխաների։

2020թ. դեկտեմբերին երկրի խորհրդարանը հավանություն տվեց «ամուսնություն բոլորի համար» համակարգին, ինչպես նաեւ թույլատրեց լեսբյան զույգերին տրամադրել սերմնահեղուկի շտեմարանների հասանելիություն։ Նախաձեռնության դեմ հանդես եկան համադաշնության երկու կուսակցությունների՝ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության եւ պահպանողական Դաշնային-դեմոկրատական միության ներկայացուցիչները։ Հենց նրանք էին պնդում հանրաքվե անցկացնել։ Հիմա միասեռական ամուսնությունները հավասարեցվում են սովորականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ