News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանն արգելել է հղիության ընդհատումները ոչ բժշկական նպատակներով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը։

Փաստաթղթի համաձայն, որին հղում է կատարում գործակալությունը, սահմանափակումները կապված են կանանց առողջության մասին Չինաստանի կառավարության հոգածության հետ։

2018թ. Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հղիության ընդհատումը կարող է անպտղություն առաջացնել։ Մասնավորապես, երկրում տարածված են հղիության ընդհատումները երեխայի «ոչ ճիշտ» սեռի պատճառով։

Չինաստանում նկատվում է ծնելիության կտրուկ նվազում։ 2011-2020թթ. բնակչության աճը եղել է ամենացածրը 1950-ական թվականներից ի վեր։ Փորձագետները զգուշանում են, որ Չինաստանի բնակչության նվազումը անշրջելի կլինի։

Չնայած «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության մեղմմանը 2015թ.՝ 2014-2018թթ. երկրում գրանցվել է տարեկան 9,7 մլն հղիության ընդհատում, ինչը 51 տոկոսով ավելի է, քան 2009-2013թթ.։

2021թ. հունիսին Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ ընտանեկան զույգերը կարող են ունենալ մինչեւ երեք երեխա՝ չեղարկելով տուգանքները երրորդ երեխայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ