News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


2021թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00 :13-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր ամուսինը՝ ծնված 1965թ., ժամը 11:00-ին հարբած վիճակում վիճաբանել է հարևանի հետ, դուրս է եկել տանից և չի վերադարձել:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկի  բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու պարանոցի և գլխի շրջաններին՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Իսրայելի քաղաքացի է՝ ազգությամբ հայ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի ձախ հատվածում գտնվող վերքում արնանման հետքերով դանակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Իսրայելի քաղաքացին ձերբակալվել է՝ 55-ամյա տղամարդու սպանության  կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոչիից Յարոսլավլ մեկնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել
Ականատեսների վկայությամբ՝ ուղեւորն իրեն վատ է զգացել թռիչքից մոտ 30 րոպե անց․․․
Երևանի Արցախի պողոտայում մեքենա է այրվել
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա…
Կոտայքի մարզում Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան ձորից դուրս են բերել փրկարարները
Վթարի հետևանքով Թ. Սարգսյանը, ում ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների…
Ալեք Բոլդուինը չի իմացել, որ հրացանը լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով
Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորի օգնականը մինչեւ միջադեպը․․․
Արտակարգ դեպք՝ Երևանում. անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է հարվածել
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան…
44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է. ԱՆ
«Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար»…
Ամենաշատ