News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

2020թ. սեպտեմբերի 27-ին հայկական աշխարհը բախվեց Հայրենիքի ազգային անվտանգության պահպանման խնդրին: Ճակատագրական այդ օրից ի վեր, Հայաստանի և Արցախի ժողովուրդները բազմաթիվ փորձությունների միջով են անցնում:

ՀԲԸՄ-ն մաղթում է նրանց տոկունություն և մխիթարանք Արցախյան երկրորդ պատերազմից ապաքինվելու դժվարին ճանապարհին։ Մտորելով այս վշտալի իրադարձության մասին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ասել է. «Այս օրն, անկասկած, կհիշվի որպես հայոց պատմության տխուր էջերից մեկը:

Բայց այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին: Մեր մտքերը նաև այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել և շարունակում են լինել պատերազմական հանցագործությունների զոհ՝ այդ թվում նաև պատերազմի գերիները, որոնք դեռ պահվում են միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ:

Հարգելով մեր բոլոր քաջ նահատակների հիշատակը, որը մշտապես վառ կմնա ողջ հայ ազգի հիշողության մեջ՝ մենք մեր սրտերում ամուր ենք պահում նաև ծանր վիրավորում ստացած մեր հերոսներին»:

Միևնույն ժամանակ ՀԲԸՄ-ն արժևորում է ճգնաժամի մեջ գտնվող հայերին աջակցելու հայկական համերաշխության խոր զգացումը, որը դրսևորվել է սփյուռքի մեր նվիրատուների, կամավորների, աջակիցների, գործընկերների և ընկերների կողմից: Միասին նրանք իսկապես մարմնավորում են ՀԲԸՄ-ի հավերժական կարգախոսը՝ «Միությունը զորություն է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ