News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին խորհուրդ է տալիս կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, «քանի դեռ ուշ չէ»։ Այս մասին նա ասել է Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առաջարկած 3+3 հարթակը լավագույն միջոցը կլինի՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններն ու խաղաղություն հաստատելու ամբողջ տարածաշրջանում։

«Սակայն Հայաստանը դեռ դա չի ընդունում։ Հայաստանին հնարավորություն է տրված։ Այդ նախաձեռնությանն աջակցել են Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը դեմ է հանդես եկել։ Այժմ Հայաստանը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին։ Առաջին հերթին դրական պատասխանիր այդ առաջարկին, եթե ցանկանում ես կարգավորել հարաբերությունները։ Այլապես կրկին հակասություն է  առաջանում»,-ասել է նա։

«Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հղումներ կան: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն եւ ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի դեմ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետեւաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, եւ ես վստահ եմ, որ թուրքական կողմը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության եւ լայնածավալ համագործակցության օգտին»,-հավելել է Ալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ