News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում մեկնարկեց «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գիտաժողովի նպատակն է խրախուսել գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը համակարգչային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացնելու և քննարկելու իրենց գիտական գաղափարները, հետազոտությունների արդյունքները, զարգացման հեռանկարները, փոխանակելու փորձը: Գիտաժողովին առկա և առցանց մասնակցում են ավելի քան 70 հետազոտողներ և ճարտարագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Վրաստանից, Իրանից:

Նիստերի հիմնական քննարկվող թեմաները նվիրված են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ամպային և բարձր արտադրողականությամբ հաշվարկների, իմացական ալգորիթմների և մոդելների, գաղտնագրության և կիբերանվտանգության, դիսկրետ մաթեմատիկայի և կոմբինատոր վերլուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունների, ինֆորմացիայի  և կոդավորման տեսության, բաշխված համակարգերի, կերպարների ճանաչման և պատկերների մշակման, հեռահաղորդակցության և ցանցերի հետ կապված հարցերին:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը նշեց, որ այս միջոցառումը նաև հնարավորություն է արտասահմանցի գիտնականների համար ծանոթանալու Հայաստանի հետ: «Հայաստանի համար հիմա դժվար ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք աշխատել: Մենք գիտության մարդիկ ենք, և միայն մեր աշխատանքը կատարելով կհասնենք ամեն ինչի», - ասաց նա:

Գիտաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը: «Այս միջոցառումը շատ կարևոր է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: Գիտաժողովի մասնակիցներին մաղթում եմ հետաքրքիր քննարկումներ և գիտական արդյունքների բարելավում», - ասաց նա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը խոսեց համակարգչային գիտության կարևորության մասին: «Ես կարծում եմ, որ Հայաստանում այս ոլորտը զարգացած է, իսկ մեր օրերում համակարգչային գիտությունը, հաղորդակցությունը շատ կարևոր են: Ես հաջողություն եմ մաղթում գիտաժողովի մասնակիցներին իրենց աշխատանքներում», - ասաց նա:

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ,  պրոֆեսոր Միշել Դայդեն ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շեշտեց համակարգչային գիտության կարևորության մասին անվտանգության ոլորտում:

Գիտաժողովի նիստերի ժամանակ մասնակիցները կներկայացնեն իրենց զեկույցներն ու աշխատությունները: Դրանք կամփոփվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Գիտաժողովի հովանավորն է ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախարարության Գիտության կոմիտեն։ Գիտաժողովի աշխատանքներին տեխնիկապես աջակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի կապի միջոցների ինստիտուտը և ASNET-AM Հայաստանի գիտակրթական համակարգչային ցանցը։

Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 1-ը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ․ Արցախից տեղահանվածները հատուկ սակագնային պլանի ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորություն կունենան
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել նրանց...
ԵՄ-ն Իլոն Մասկին հորդորել է հետեւել կեղծ լուրերի մասին նոր արմատական օրենքներին  
Վերլուծվել է ապատեղեկատվության հարաբերակցությունը նոր զեկույցի համար, որն առաջին անգամ բացահայտում է ․․․
ԱԲ կարգավորումը կարող է ճիշտ չլինել, բայց չարժե վախենալ դրանից. OpenAI-ի տնօրենը ChatGPT-ի արտադրողին
OpenAI-ի գլխավոր տնօրենն ասել է, որ չարժե վախենալ արհեստական բանականության ոչ ճիշտ կարգավորումից...
Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհանուր ընկալման հարցում. ՄԱԿ
Արհեստական բանականությունը դարձել է բանավեճերի առարկա...
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
Ամենաշատ