News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել դիտարկել սննդի մեջ շների միսն օգտագործելու արգելքը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Yonhap գործակալությունը:

«Արդյո՞ք ժամանակը չէ, որ հավասարակշռված կերպով դիտարկենք սննդի մեջ շների մսի օգտագործումը»,-գործակալությունը մեջբերում է Մուն Չժե Ինին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մուն Չժե Ինը հայտարարել է հանրապետության վարչապետի հետ խորհրդակցությունների ժամանակ, երբ քննարկվում էր ընտանի կենդանիների խնամքի համակարգի մասին հարցը:

Ներկայում նախագահի վարչակազմն առաջարկել է չներկայացնել այդ նախաձեռնության մանրամասները: Ինչպես հայտնել է գործակալությունը, Մուն Չժե Ինն ունի մի քանի շուն:

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի քրեական օրենսգրքի մեջ ներառվել է շների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ հոդվածը, որը սահմանափակում է կատուների կամ շների դաժան սպանությունն ու դաժան վերաբերմունքը, սակայն չի սահմանափակում սննդի մեջ դրանց մսի օգտագործումը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շան մսի օգտագործումը Կորեայում վերջին մի քանի շրջանում տարեցտարի կրճատվում է 20-30 տոկոսով: 2014 թվականի տվյալներով՝ Սեուլում գործել է 329 ռեստորան, որտեղ կարելի է փորձել շան մսից ուտեստներ: Կրճատվում է նաեւ ֆերմաների թիվը, որտեղ բազմացնում են «մսային» ցեղատեսակի շներին (կորեական դեղին շպից):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ