News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում անհայտ անձը «Լեքսուս» մակնիշի մեքենայից, ճանապարհ չզիջելու պատճառով, կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ և վնասել շարժիչի կափարիչը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, նախ պարզեցին «Լեքսուսի» համարանիշերը, ապա հայտնաբերելով ավտոմեքենան՝ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետագա միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Լեքսուսի» վարորդը Կոմիտասի պողոտայի 50-ամյա բնակիչ է։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 24-ին հետախուզվողը ներկայացավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ իր հետ բերելով ատրճանակը:

50-ամյա տղամարդը կալանավորվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ