News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, պաշտոնատար անձի կողմից իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ հովանավորչության և թողտվության համար, միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք տալու միասնական դիտավորությամբ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի պետին որպես կաշառք տվել է խոշոր չափերով, ընդհանուր՝ 214.000 ՀՀ դրամ արժեքով շինանյութ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կալանավորը, քրեակատարողական հիմնարկում բջջային հեռախոսից օգտվելուն, ռեժիմի խախտմամբ խցի դռները բաց թողնելուն, ազատ տեղաշարժվելուն չխոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մեկ այլ կալանավորի միջնորդությամբ, հիշյալ պաշտոնատար անձի պահանջով, համաձայնել է վերջինիս որպես կաշառք տալ շինանյութ:

Կաշառքի առարկա հանդիսացած շինանյութը փոխանցելու համար կալանավորը դիմել է իր սանիկին, խնդրել գնել անհրաժեշտ շինարարական ապրանքները և դրանք փոխադրել ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձի կողմից մատնանշված վայր՝ նախապես տեղեկացված լինելով իր և տեղամասի պետի միջև կաշառք տալու շուրջ պայմանավորվածության մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, միջնորդին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ սանիկին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ինչ վերաբերում է Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն, ապա փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն, ըստ քննչական ենթակայության, իրականացվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ