News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Քաբուլի օդանավակայանը պատրաստ է միջազգային թռիչքներ իրականացնել, հայտարարել են թալիբները: Արտաքին գործերի նախարարությունում երկրի ժամանակավոր կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Կախար Բալկը հայտարարել է, որ առկա բոլոր խնդիրները լուծված են, եւ օդանավակայանն ամբողջությամբ գործում է, հաղորդել է Anadolu-ն:

«Աֆղանստանի իսլամական էմիրությունը հավաստիացնում է բոլոր ավիաընկերություններին իր լիարժեք համագործակցության մեջ եւ ակնկալում է, որ բոլոր ավիաընկերություններն ու երկրները, որոնք նախկինում մեկնել են Քաբուլ, կվերսկսեն իրենց չվերթները», - ասել է նա:

Համիդ Քարզայի օդանավակայանում թռիչքները դադարեցվել էին անցյալ ամիս այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել երկրի վրա՝ ամերիկյան զորքերի ծրագրված դուրսբերումից երկու շաբաթ առաջ:

«Թալիբան»-ը բանակցություններ է վարում Թուրքիայի եւ Կատարի հետ՝ օդանավակայանը շահագործելու համար, եւ երկու երկրները օգնում են վերականգնել օբյեկտի սպասարկումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ շաբաթ Նյու Յորքում CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան դեռեւս համաձայնության չի եկել թալիբների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ