News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Բրիտանացի զբոսաշրջիկը, հնարավոր է, ԱԹՍ-ով պատահաբար նկարել է Լոխ Նեսսի լեգենդար հրեշին: «Ես ամենամեծ թերահավատն եմ: Բայց նայելով սրան՝ կարծում եմ, որ այո, այստեղ տարօրինակ ինչ-որ բան կա», - ասել է Ռիչարդ Մեյվորը The Post-ին:

Տեսանյութում ջրի մակերեւույթից ներքեւ կարելի է տեսնել երկար ու բարակ մի արարած: Այն այնքան արագաշարժ է եղել, որ 54-ամյա Մեյվորը նրան չի նկատել սեպտեմբերի 1-ին տեսանյութը տեղադրելիս:

Նա ստեղծել է Ալցհեյմերի հետազոտական հիմնադրամի քառօրյա թիավարման արշավախմբի երկու երկար տեսանյութեր եւ տեղադրել դրանք YouTube-ի իր Richard Outdoors ալիքում:

Երրորդ օրը, երբ խումբը կանգ է առել Լոխ Նեսսի հարավային ափին, նա անօդաչու է բարձրացրել՝ խմբին լուսանկարելու համար, եւ տեսախցիկը ֆիքսել է մի արարածի ուրվագիծ:

Մեկ շաբաթ անց մեկնաբան Սթիվ Բեյթսը Մեյվորի ուշադրությունը հրավիրել է նկարի վրա: «Ալիքները նման են Նեսիին», - գրել է Բեյթսը:

Լճի խորքում առեղծվածային հրեշի մասին տեղեկությունները թվագրվում են հարյուրավոր տարիներ առաջ, իսկ ամենավաղ պնդումները 6-րդ դարի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ