News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գեւանին անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը:

ԵԽԽՎ նիստում ներկայացված զեկույցը վերաբերում էր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրանքներին: Նա հայտարարել է, որ բազմաթիվ վայրագություններ են ներկայացվել սոցիալական հարթակներում: Բանախոսը ուշադրություն հրավիրել է այն փաստի վրա, որ 34 000 հայեր չեն կարողանում վերադառնալ իրենց տները, նրանք ապրում են ծանր վիճակում եւ կարիք ունեն ապաստանի, հատկապես տուժում են կանայք: Ըստ բանախոսի՝ միջազգային հասարակությունը չունի հասանելիություն հակամարտության գոտի, սակայն Ռուսաստանը մուտք ունի եւ կարեւոր դեր է խաղում մարդասիրական օգնություն տրամադրելու գործում:

Նրա խոսքով՝ սահմանային լարվածությունը մտահոգություն է առաջացնում, այս առումով անհրաժեշտ է նախատեսել բուֆերային գոտի ստեղծել եւ ապահովել միջազգային կազմակերպությունների կողմից մոնիթորինգի իրականացումը։

Բանախոսը նաեւ կարեւորել է մշակութային ժառանգության ոչնչացման հարցի բարձրացումը: «Ատելության խոսքը նույնպես լուրջ խնդիր է, հատկապես՝ Ադրբեջանում»,-եզրափակել է նա։ 

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին չէր թույլատրել լքել երկիրը՝ մասնակցելու նստաշրջանին և խմբակցության մյուս պատգամավորները՝ ի նշան համերաշխության նույնպես չեն մեկնել։ Արդյունքում Ստրասբուրգ են մեկնել միայն իշխող քաղաքական ուժի պատգամավորները։     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ