News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացին մահացել է գազի կուտակումից՝ հսկայական քանակությամբ կոկա կոլա ըմպելուց 10 րոպե անց: Daily Mail-ի հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 22-ամյա պացիենտն արագ ըմպել է 1,5-լիտրանոց կոկա կոլայի շիշը տապին ջրազրկումից խուսափելու համար:

Վեց ժամ անց նա սկսել է զգալ փքվածություն եւ ուժգին ցավ, ինչը դրդել է նրան դիմել բժշկի: Թեստերը ցույց են տվել, որ պացիենտի մոտ, որը, ինչպես ենթադրվում էր, չի ունեցել առողջական խնդիրներ, զգացել է հաճախացած սրտխփոց, արյան ցածր ճնշում եւ հաճախացած շնչառություն:

Բժիշկներն անցկացրել են նաեւ համակարգչային տոմոգրաֆիա, որը ցույց է տվել, որ նրա մոտ կա աղիների պատերին գազերի չափազանց մեծ կուտակում: Դա իր հերթին առաջացրել է լյարդի իշեմիա, որն ավելի հայտնի է որպես «ցնցումային լյարդ», որն առաջացրել է օրգանում թթվածնի պակաս: Բուժանձնակազմը փորձել է փրկել պացիենտին՝ դուրս թողնելով գազը նյութափոխանակության համակարգից: Նրանք նաեւ ներարկել են դեղորայք հետագա վնասից լյարդը պաշտպանելու համար: Չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդու վիճակը շարունակել է վատթարանալ, եւ նա մահացել է բուժումից 18 ժամ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ