News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ պատգամավոր Ժակ Մերը (Ֆրանսիա) կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

ԵԽԽՎ նիստում ելույթ ունենալիս պատգամավորն ընդգծել է, որ ռազմագերիների հարցը անհրաժեշտ է լուծել բարի կամքով: «Պետք է լրջորեն մոտենալ այս հարցին: Մենք տեսնում ենք, որ տասնյակ հայ զինվորներ մնում են ադրբեջանական գերության մեջ: ՄԻԵԴ-ում բողոքները բազմապատկվում են», - փաստել է Մերը:

Նա կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը եւ կանխել իրավիճակի դեգրադացիան:

Պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն (Ֆրանսիա) հայտնել է, որ հակամարտությունը թողել է իր հետքերը: «Մենք պետք է օգնենք հակամարտության կողմերին երկխոսություն վարել: Ռազմագերիների հարցը շատ բարդ է, չնայած համաձայնագիրը նախատեսում է նրանց փոխանակում: Հայաստանը կարծում է, որ ոչ բոլոր բանտարկյալներն են ազատ արձակվել: Իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս: Կցանկանայի, որ Ադրբեջանը ազատ արձակեր բոլոր ռազմագերիներին», - նշել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ մտահոգիչ են նաեւ չպայթած զինամթերքի հարցը եւ ականազերծման խնդիրը: Խնդրահարույց է նաեւ այն, որ հայ փախստականների մի մասը չի կարողացել վերադառնալ հայրենիք եւ չի վերադառնա մինչեւ անվտանգությունը ապահովված չլինի: Նա կարեւորել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը:

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին չէր թույլատրել լքել երկիրը՝ մասնակցելու նստաշրջանին և խմբակցության մյուս պատգամավորները՝ ի նշան համերաշխության նույնպես չեն մեկնել։ Արդյունքում Ստրասբուրգ են մեկնել միայն իշխող քաղաքական ուժի պատգամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ