News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր ծնված մարդիկ իրենց կյանքի ընթացքում շատ անգամ ավելի ուժեղ տապի եւ կլիմայական այլ աղետների են ենթարկվելու, քան նրանց տատիկներն ու պապիկները:

Սա առաջին ուսումնասիրությունն է, որը գնահատում է տարբեր տարիքային խմբերի փորձը ծայրահեղ կլիմայական պայմաններում, գրել է The Guardian-ը:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2020 թվականին ծնված երեխան իր կյանքի ընթացքում կտեսնի միջինը 30 ծայրահեղ ջերմային ալիք, նույնիսկ եթե երկրները կատարեն ապագայում ածխածնի արտանետումները նվազեցնելու իրենց ներկայիս պարտավորությունները: Սա յոթ անգամ ավելի է շատ է, քան 1960 թվականին ծնված մարդու դեպքում:

Այսօրվա երեխաները կմեծանան եւ կրկնակի ավելի շատ երաշտ ու անտառային հրդեհներ, երեք անգամ ավելի շատ գետերի վարարումներ եւ բերքի պակաս, քան նրանք, ում 60 տարին արդեն լրացել է:

Այնուամենայնիվ, գլոբալ արտանետումների արագ կրճատումը գրեթե երկու անգամ կնվազեցնի այսօրվա երեխաների զգացած տապի շրջանը, մինչդեռ 2°C-ից ցածր մակարդակի պահպանումը կկրճատի դրանք մեկ քառորդով:

Գիտնականներն ասում են, որ այսօրվա երիտասարդների համար հաշվարկված կլիմայի ազդեցության աճը, ամենայն հավանականությամբ, թերագնահատված է:

Ուսումնասիրության արդյունքները զգալիորեն տարբերվում են՝ կախված տարածաշրջաններից: Օրինակ՝ 2016-2020 թվականներին Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ծնված 53 միլիոն երեխաներ իրենց կյանքի ընթացքում մոտ չորս անգամ ավելի ծայրահեղ երեւույթների ականատես կլինեն՝ պայմանավորված արտանետումների ներկայիս պարտավորություններով, սակայն Սահարայից հարավ աֆրիկյան երկրների նույն տարիքի 172 միլիոն երեխա կբախվի դրան 5.7 անգամ ավելի շատ:

«Սա ընդգծում է կլիմայի փոփոխության անհամաչափ ծանր բեռը հարավում գտնվող երիտասարդ սերունդների վրա», - ասել են հետազոտողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ