News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար եւ ԶԼՄ-ների ազատության ու լրագրողների պաշտպանության հարցերով զեկուցող Շտեֆան Շենախը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:

ԵԽԽՎ նիստում ելույթ ունենալիս նա նշել է, որ երկու անգամ այցելել է հակամարտության գոտի:

«Ռազմական հանցագործությունները, որոնք նկարահանվել եւ տեղադրվել են սոցիալական ցանցերում, անհրաժեշտ է հետաքննել», - ընդգծել է նա՝ հավելելով, որ ագրեսիվ հռետորաբանությունը դեռ ուժեղ է:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին Հայաստան: Եվ կոչ ենք անում Հայաստանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները, քանի որ խաղաղ մարդիկ են մահանում:

Մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, երբ հաղթած երկիրը պետք է հարգանք ցուցաբերի: Ի՞նչ է անում Ադրբեջանը: Նա «ռազմավարի պուրակ» է ստեղծում, իսկ դա տեղ չունի մեր հասարակության մեջ», - հայտարարել է Շենախը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ