News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Պատերազմի պարտության համար բոլոր մանրուքները դեր են խաղացել, սակայն հիմնական պատճառն անկազմակերպվածությունն էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը։              

«Դեր է խաղացել նաև գերագույն գլխավոր հրամանատարի անձը, որը չկարողացավ համախմբել մարդկանց։ Իմ տեսած ոչ մի պատերազմի ընթացքում այսքան զորք ու զենք չենք ունեցել, բայց ուր նայում էիր՝ անկազմակերպվածությունն էր։ Տեսնում էիր ճանապարհով գնացող զինվորների, հարցնում էիր՝ ո՞ւր եք գնում, ասում էին՝ չգիտենք, ձեր ղեկավարը ո՞վ է՝ չգիտենք։ Նախորդ պատերազմների էյֆորիայով մեր ղեկավարությանը թվացել է, թե նորից հաղթելու ենք։ Բոլոր պատերազմներում մեծ դեր է խաղում խուճապը։ Թշնամուն հաջողվեց մեր մեջ խուճապ գցել։ Եթե բանակի մեջ խուճապ է ընկնում, ոչ մեծ զորքերը, ոչ էլ գերհզոր սպառազինությունը չեն կարող օգնել։ Այն պետությունները, որոնք խառնված էին, մշակել էին ինչ անեն, որ խուճապ չընկնի մեր պետության մեջ»,- ասաց նա։

Լևոն Հայրյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատերազմների ընթացքում Հադրութի դերն ամենակարևորներից է եղել։

«Բոլոր դարերի կռիվներում Հադրութի դիրքերը կարևոր դեր էին խաղում Հայաստանի ապահովության համար։ 1992 թվականին պահելով Հադրութը՝ մենք փրկեցինք ամբողջ Արցախը։ Նրանք այս անգամ իրենց ամբողջ ուժը գցել էին Հադրութի վրա։ Մյուս ուղղություններով, կարելի է ասել՝ ոչ թե հարձակվում էին, այլ ուշադրություն շեղող գործողություններ էին անում, իսկ Ալիևն էլ, պատերազմի կեսին՝ երբ դեռ Հադրութին չէր հասել, հայտարարում էր, որ ով տիրում է Հադրութին, տիրում է ամբողջ Արցախին։ Այս պատերազմի ընթացքն Արդբեջանի ձեռագիրը չէր։ Այս պատերազմին Թուրքիան էր խառնված, Իսրայելն էր խառնված, քանի որ զենքերը վաճառում էր Ադրբեջանին»,- նշեց Հայրյանը։

Լևոն Հայրյանի տվյալններով՝ 6500 հադրութցի այս պահին բնակություն է հաստատել Հայաստանում, 3500-ը՝ Ստեփանակերտում, 2500-ն էլ արտագաղթել է Ռուսաստան՝ ոմանք մշտական, ոմանք ժամանակավոր բնակության նպատակով։

«Իշխանությունների այսպիսի վերաբերմունքի ընթացքում հնարավոր է այդ թիվն ավելի մեծանա։ Տեղահանվածների համար պետական մոտեցում չկա։ Չգիտեն՝ ինչով զբաղվեն, վաղն ինչ են անելու, մեկ ամբողջ տարի էլ արդեն անցավ։ Բայց սպասողական վիճակում են, երազում են հայրենիք վերադառնալու մասին։ Կառավարությունն ուշադրություն չի դարձնում փախստականների վերաբերյալ հարցերին, չի ուզում փախստականի վիճակ տալ։ Նրանք ուզում առավելագույնը մեզ տալ ներքին տեղահանվածի կարգավիճակ։ Պատճառն այն է, որ եթե փախստականի կարգավիճակ տան կարող են նույնիսկ դիմել միջազգային ատյաններ և փող խնդրել փախստականներին օգնելու համար։ Երկար մտածել եմ, թե ինչն է մեր իշխանություններին խանգարում, որ չեն դիմում, թաքցնում են այդ փախստականներին միջազգային կազմակերպություններից»,- ավելացրեց Լևոն Հայրյանը։

 

 

 

 

Տպել
Ամենաշատ