News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցը:

Զեկույցի ընդունմանը կողմ է քվեարկել 47, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Զեկույցը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Փոլ Գավանը:

Զեկուցող Գավանը ներկայացրել է Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով ձեռք բերված տեղեկատվությունը:

Ափսոսանք է հայտնվում հակամարտության ողբերգական մարդասիրական հետեւանքների համար: Զեկույցի հիմնական կետերը վերաբերում են սպանվածներին, անհայտ կորածներին եւ վիրավորներին, ռազմագերիներին, հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների ու այլ անօրինական գործողությունների մասին պնդումներին, ականներին եւ չպայթած զինամթերքին, տեղահանված անձանց, սահմանի լարվածությանը, մշակութային ժառանգությանն ու ատելության խոսքին:

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին չէր թույլատրել լքել երկիրը՝ մասնակցելու նստաշրջանին և խմբակցության մյուս պատգամավորները՝ ի նշան համերաշխության նույնպես չեն մեկնել։ Արդյունքում Ստրասբուրգ են մեկնել միայն իշխող քաղաքական ուժի պատգամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ