News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, շրջադարձային պահ է ոչ միայն դրան մասնակցած Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այն փոխեց ուժերի քաղաքական եւ ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում, նպաստեց Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային ուժի հետագա աճին, նախանշեց Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության իրական սահմանները եւ հետխորհրդային տարածքի այս հատվածում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի երկրների իրական հետաքրքրության աստիճանը: Անօդաչուների միջոցով Ադրբեջանի կողմից օդային գերակայության ձեռքբերումը ոչ միայն պատերազմի ելքը վճռող հիմնական գործոններից մեկն էր, այլեւ ռազմական արվեստի զարգացմանն ուղղված քայլ: Այս մասին «Կոմերսանտ»-ում իր հոդվածում գրել է Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:

Հաշվի առնելով, թե 26-ամյա սառեցումից հետո որքան արագ վերսկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը չի կարելի կայուն համարել: Իսկ եթե այդպես է, անհրաժեշտ է ոչ միայն դասեր քաղել վերջին պատերազմից, այլեւ հետեւել դրա սահմանած դինամիկային:

Նախեւառաջ, մենք պետք է ելնենք նրանից, որ զինված հակամարտության արդյունքները, ցնցելով պարտվածներին եւ նրանց խորը վերքեր հասցնելով՝ ամբողջությամբ չեն բավարարել նաեւ հաղթողներին: Եթե ​​տեսանելի ապագայում հայկական վրեժխնդրության հնարավորություններ չստեղծվեն, ապա Ադրբեջանը կփորձի վերականգնել ամբողջական եւ վերջնական վերահսկողության Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի նկատմամբ: Ռուսաստանը նույնպես ծանր իրավիճակում է հայտնվել: Որոշ միջազգային վերլուծաբաններ շտապեցին անվանել զինադադարի եւ Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման մասին համաձայնությունը Մոսկվայի հաղթանակ, որի զորքերը այժմ կտեղակայվեն բոլոր երեք պետությունների միջազգայնորեն ճանաչված տարածքներում՝ Հայաստանում (ռազմաբազա  Գյումրիում), Ադրբեջանում (խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում) եւ Վրաստանում (զորակազմեր՝ տեղակայված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սահմաններում):

Նման տեսակետը ոչ միայն մակերեսային է, այլ էապես սխալ: Մի կողմ թողնելով Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ռուսական բազաների հետ կապված իրավիճակը, պետք է նշել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանականությունը: Այստեղ ռուս խաղաղապահների հնգամյա մանդատը, այսինքն, ըստ էության, այն տարածքի ժամանակավոր կարգավիճակը, որը դեռ Ղարաբաղի հայերի ձեռքում է՝ որպես Ռուսաստանի պրոտեկտորատ, թույլ է տալիս դրա երկարաձգում, սակայն նման երկարաձգումը, եթե դա տեղի ունենա, հեշտ չի լինի, առավել եւս՝ չի լինի ավտոմատ կերպով: Իր դաշնակից Անկարայի հետ Բաքուն արդեն փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի տարածաշրջանն ամբողջովին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այսպիսով, ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում ի սկզբանե անկայուն է: Դաշնակից Հայաստանի եւ գործընկեր Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ հավասարակշռության պահպանման՝ Ռուսաստանի մարտավարությունը անիրատեսական է: Մոսկվայի միջնորդությամբ 1994 թվականին հաստատված հրադադարը տեւեց ավելի քան քառորդ դար, սակայն ի վերջո այն չկանխեց նոր պատերազմը: Լեռնային Ղարաբաղի ավերակների վրա նման բան նախագծելն անիմաստ է:

Մինչ այժմ Ռուսաստանի ղեկավարությունը համեմատաբար հաջողակ էր մարտավարական մակարդակում մանեւրելու գործում: Մոսկվան, պահպանելով հավասարակշռությունը հակառակորդների միջեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, պահպանեց Հայաստանի հետ դաշնակցային եւ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունները: Ճանաչելով Կովկասում թուրքական ներկայության իրողությունը՝ նա մասամբ պահպանեց իր դեմքը՝ որպես Երեւանի եւ Բաքվի միջեւ միակ միջնորդ, պատրաստակամություն հայտնեց աշխատել Հայաստանի ցանկացած ղեկավարության հետ, որը հավատարիմ կլինի Ռուսաստանի շահերին: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հմտորեն խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումից: Այս բոլոր մանեւրները լավ են, սակայն դրանք կամ արդեն իրականացվել են ավարտված պատերազմի ժամանակ, կամ կարեւոր են մնում միայն ժամանակ շահելու տեսանկյունից: Այս վերջինի դեպքում պետք է հոգ տանել, որ ժամանակ չկորցնեք:

Ռազմավարական առումով Մոսկվան ուրվագծեց պատերազմող կողմերի միջեւ տնտեսական համագործակցության նախագծերի խթանման, ԽՍՀՄ փլուզումից ի վեր տարածաշրջանի ներքին համախմբվածության բարձրացման, տրանսպորտի եւ այլ հաղորդակցությունների զարգացման ուղիներ հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք գծերի երկայնքով: Ռացիոնալ տեսանկյունից սա ճիշտ մոտեցում է, եւ իմաստ ունի զարգացնել այն՝ անընդհատ ձգտելով կոնկրետ արդյունքների: Ինչ-որ պահի, կուտակված դրականը, սկզբունքորեն, կարող է փոխել իրավիճակի դինամիկան: Գործնականում ժամանակին փորձում էին կիրառել նման մի բան արաբա-իսրայելական հակամարտությունը հաղթահարելու եւ «նոր Մերձավոր Արեւելք» ստեղծելու համար: Հիմքեր չկան ենթադրելու, որ Հարավային Կովկասում, որտեղ բախվում են բազմաթիվ խաղացողների, այդ թվում՝ տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողների շահերը, եւ որտեղ Վրաստանի հետ կապված երկարատեւ հակամարտություններ կան, արդյունքները կարող են ավելի տպավորիչ լինել:

Մերձավոր Արեւելքին հղում կատարելը պատահական չէ: Անդրկովկասը, ավելի ու ավելի հեռանալով Ռուսաստանից, աստիճանաբար հարում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին՝ հեռանկարում դառնալով դրա մի մասը: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պակաս ներգրավվածությունը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման գործում սիմպտոմատիկ է: Սա ուշադրության իրավիճակային դեֆիցիտ չէ: Թուրքիան, Իրանը եւ Իսրայելը, եւ ոչ թե Ամերիկան ​​եւ Եվրոպան, ավելի ու ավելի են ազդում այն ​​ամենի վրա, ինչ կատարվում է Ադրբեջանում եւ Հայաստանում եւ նրանց միջեւ: Այս հանգամանքը պետք է ուղղի Ռուսաստանի քաղաքականությանը դեպի Անդրկովկասյան հարեւանների նկատմամբ ավելի համարժեք մոտեցումների որոնմանը` ավելի լայն մերձավորարեւելյան, այլ ոչ հետխորհրդային կամ ռուս-արեւմտյան համատեքստում:

Կարելի է պնդել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված պայմաններում Ռուսաստանին անհրաժեշտ է նոր  նպատակադրում Անդրկովկասում եւ, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտությունում: Պետք է նաեւ պաշտպանության եւ սեփական ազգային շահերն առաջ մղելու համապատասխան ռազմավարություն:

Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բազմամյա ջանքերը հանգեցնում են միանշանակ եզրահանգման: Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը դեռեւս չի կարող տեղի ունենալ բացառապես դիվանագիտական ճանապարհով միջազգային մակարդակում: Խաղաղ ճանապարհը պահանջում է էլիտաների լայն խմբերի իրական շարժում եւ դեպի հաշտությունը երկու երկրների հասարակությունների դիրքորոշում, ինչը մոտ ապագայում գրեթե անհնար է: Խնդրի ռազմական լուծումը գոյություն ունի, սակայն այն ենթադրում է ուղիղ բախում ռուս խաղաղապահների հետ: Դա լուրջ խոչընդոտ է, սակայն այն հազիվ թե արժե համարել բացառապես անհաղթահարելի կողմի համար, որն արտաքին ռազմական աջակցության դեպքում կփորձի հարցը լուծել ի շահ իրեն: Ռուսաստանի համար խաղադրույքները, այդկերպ, այժմ չափազանց աճել են՝ ի տարբերություն Ղարաբաղում առաջին ու երկրորդ պատերազմների: Ռուսական զորքերն այժմ կանգնած են հայկականի ու ադրբեջանականի միջեւ: Այդ պայմաններում Մոսկվայից հեռանալ չի ստացվի, իսկ խաղիղ դուրս գալն արտաքին ազդեցության ներքո հղի է հեղինակության հսկայական կորուստներով:

Առաջիկա հինգ տարիներին հայ-ադրբեջանական ուղղությամբ Ռուսաստանի ռազմավարական նպատակը կարող է դառնալ ոչ թե Ղարաբաղում ամուր խաղաղությունը խաղաղության պայմանագրի հիման վրա, ինչը հազիվ թե իրականանալի է, այլ տարածաշրջանում երրորդ պատերազմի կանխարգելումը: Այդպիսի պատերազմը Ռուսաստանի համար կունենար շատ ավելի անբարենպաստ հետեւանքներ, քան 2020 թվականի հակամարտությունը: Այդ նպատակի իրագործումը հնարավոր է արդեն ձեւավորված ուղղվածությունը տնտեսական փոխազդեցության վերականգնման շուրջ հակամարտության կողմերի միջեւ եւ հյուսիս-հարավ ուղղությամբ լոգիստիկ կապերի զարգացումը Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի ու Իրանի նկատմամբ ակտիվ քաղաքականությամբ: Նպատակը կարող է լինել ոչ միայն այդ խաղացողներին Հարավային Կովկասում կապերի վերականգնման շուրջ աշխատանքը, այլ գլխավորապես նրանց կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշման զսպումը:

Այդպիսի մոտեցման շրջանակում անհրաժեշտ է վերաիմաստավորել Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսաստանի քաղաքականության նպատակն այտդեղ կարող է լինել դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների պահպանումը Հայաստանի հետ, սակայն կողմերի շահերի պրագմատիկ հիմքի վրա: Մոսկվան արդեն ցուցադրել է, որ չի պատրաստվում միջամտել Երեւանի ներքին գործերին, այդ սկզբունքը պետք է շարունակաբար պահպանել: Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական կողմնորոշումը հայերի գործն է, սակայն այդ կապակցությամբ Մոսկվան պետք է հասկացնի Երեւանին, որ այդ ուղղությամբ ցանկացած լուծումը կարող է ունենալ կոնկրետ հետեւանքներ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար: ԵԱՀԿ-ում Հայաստանի անդամությունը պետք է ծահավետ լինի երկու կողմերին էլ, իսկ անվտանգության ու պաշտպանության լորոտում գործընկերների պարտավորությունները պետք է ոչ միայն հստակ նշվեն, այլ նաեւ հրապարակավ ասվեն:

Ադրբեջանի հետ հարաբերությունները, որի կապերը Թուրքիայի հետ ձեռք են բերում սկզբունքորեն ավելի սերտ բնույթ, նույնպես պահանջում են վերագնահատում ու վերանայում: Մոսկվայի նպատակը կարող է դառնալ Բաքվի հետ բարեկամական գործընկերային հարաբերությունների, տնտեսական, մշակութային եւ գիտական կապերի պահպանումը: Նպատակահարմար է, սակայն, Բաքվին հստակ հասկացնել, թե որքան կարեւոր են նրա համար լավ հարաբերությունները Մոսկվայի հետ: Ներկայիս պայմաններում Բաքվի արտաքին քաղաքականություն բազմաթիվ վեկտորները, դրա բալանսավորումը Մոսկվայի ու Անկարայի միջեւ առավելագույնն է, ինչը հնարավոր է:

Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ռուսական ռազմավարությունը պարտավոր է հաշվի առնել Անդրկովկասում ՆԱՏՕ-ի անդամ ու հավակնոտ տարածաշրջանային տերություն Թուրքիայի ռազմական ներկայություը, որն առանցքային դեր է խաղացել Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ հաջողված հարձակողական գործողությունների հարցում: Մոսկվան արդեն ընդունել է նրա ներկայությունը՝ հղում անելով Աղդամում թուրք զինվորականների հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին: Միեւնույն ժամանակ Կովկասում Թուրքիայի ռազմաքաղաքական ընդարձակումը կունենա բացասական հետեւանքներ ռուսական անվտանգության համար: Դա անհրաժեշտ է դադարեցնել՝ մատնանշելով մյուս տարածաշրջաններում Թւորքիայի դիրքերի խոցելիությունը:

Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք համադրում են ինչպես մրցակցության, այնպես էլ համագործակցության տարրեր, դառնում են ավելի մրցակցային Անկարայի հավակնությունների ընդլայնման պատճառով ոչ միայն Օսմանյան կայսրության կազմում եղած երկրներում, այլ նաեւ Թուրքմենստանում ու Միջին Ասիայի թյուրքալեզու պետություններում, ինչպես նաեւ ռուսական Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Աբխազիայում ու այլ տարաշածրջաններում: Ղարաբաղյան հակամարտությունում թուրքական հաջողված միջամտությունն էապես ընդլայնել է այդ ազդեցության հիմքը: Թուրքիայի հետ ուղիղ բախումը Ռուսաստանի շահերից չի բխում: Թուրքական ուղղությունն արժանի է հատուկ ռազմավարության, որում գործընկերությունն ու հակազդեցությունը դիալեկտիկորեն կապված են:

Վերջապես, կարեւոր եզրակացություններ պետք է արվեն ռազմական մակարդակում: Երկրորդ ղարաբաղյան պատերազմը վառ օրինակն էր, թե ինչպես ռազմական գործում հեղափոխությունը կարող է ազդել տեղական ռազմական հակամարտությունների մակարդակի վրա: 1990-ականներից ի վեր Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղը դարձել է ռամզական հակամարտությունների երկար շղթայում առաջին օղակը ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքում: Ուստի Մոսկվան չի կարող հաշվի չառնել վերջին կովկասյան պատերազմի արդյունքների ազդեցությունը Դոնբասի նկատմամբ Ուկրաինայի մտածողության կամ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նկատմամբ Վրաստանի մտածողության վրա: Աշխարհագրական մեկուսացված վիճակում է գտնվում նաեւ ռուսական փոքր ռազմական կոնտինգենտը  Մերձդնեստրում:

Ակնհայտ է, որ բոլոր այդ տարածաշրջաններում անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական ռազմավարության հստակեցում ու վերանայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ