News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի Կիեւ-Թբիլիսի չվերթի տոմս է գնել, հայտնել է «Գրուզիա օնլայնը»-ը:

Նրա խոսքով՝ երկրի ճակատագիրը որոշվում է հոկտեմբերի 2-ի ընտրություններով, եւ ինքը չի կարողանա կողքից հետեւել գործընթացին: «Մենք բոլորս պետք է գնանք քվեարկության եւ քվեարկենք, ամրագրենք մեր դիրքորոշումը: Ընտրատարածքների փակվելուց հետո պետք է գնանք քաղաքների, գյուղերի կենտրոններ եւ միասին պաշտպանենք մեր նվաճած հաղթանակը: Որոշվում է Վրաստանի ճակատագիրը, լինել-չլինելու հարցը: Ես գործընթացին կողքից չեմ հետեւի: Ես հոկտեմբերի 2-ի երեկոյի տոմս եմ վերցրել՝ Թբիլիսիում ձեզ հետ լինելու եւ ձեր կամքի արտահայտությունը ձեզ հետ պաշտպանելու, Վրաստանը փրկելու գործին մասնակցելու համար», - հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ