News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ցանկացած քաղաքական ուժի ղեկավար իշխանություն ստանալուց հետո հատկապես քաղաքական պաշտոններում նշանակում է իր թիմի անդամներին: Սա բնական է և աշխարհում ընդունված նորմ: Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում այս թեման գնալով առավել ծայրահեղ երանգներ է ստանում՝ դառնալով մոլուցք:

Երեք տարում ընդհանրապես, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո առավելապես՝ Նիկոլ Փաշինյանը «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքով հետևողականորեն զբաղված է ոչ միայն բոլոր ոլորտները «գրավելու», այլև հնարավոր ու անհնար բոլոր պաշտոնները ՔՊ-ացնելու գործով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժն ունի քաղաքական որոշում՝ անխտիր բոլոր պաշտոններում նշանակել ՔՊ-ականների (առանձին բացառություններով՝ շատ ՔՊ-ամերձ անկուսակցականների), իսկ նրանց, որոնց պետք է պահել, համոզել՝ ընդունվելու կուսակցության շարքերը:

Ի դեպ, խոսքը նաև իրավապահ համակարգին է վերաբերում, եթե նույնիսկ օրենքը ստիպի առերևույթ «սառեցնել» կուսակցականությունը: Դրա վառ վկայությունն էր նաև այն, որ օրերս Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց Սերգեյ Ատոմյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, ապա նշանակվեց Արարատի մարզպետի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ