News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են, ընդ որում, Brent տեսակի նավթի մեկ բարելի նոյեմբեր ամսվա գինը 2018 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ գերազանցել է 80 դոլարը՝ այն նշանների ֆոնին, որ հումքի համաշխարհային պահանջարկը գերազանցում է առաջարկը, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.85 տոկոսով եւ կազմել 79.36 դոլար մեկ բարելի դիմաց, նոյեմբերյան ֆյուչսերսների գինը՝ 0.83 տոկոսով՝ մինչեւ 80.19 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ երեքշաբթի աճուրդների ընթացքում հասել էր 80.35 դոլարի: Ցուցանիշը 2018 թվականի հոկտեմբերի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 80 դոլարը բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են միաժամանակ 0.85 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 76.09 դոլարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ