Հարավային Կորեան հայտարարել է, որ կշարունակի ԿԺԴՀ-ի հետ մերձեցումը հրթիռային արձակումներից հետո։ Այս մասին ասվում է Հարավային Կորեայի միավորման նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասել է նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ կառավարության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է երկխոսության ու համագործակցության միջոցով նպաստել խաղաղության ամրապնդմանը եւ հարաբերությունների ամրապնդմանը: