News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Առողջապահական Հասարակական Կազմակերպությունը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով նախարարից N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:

Կազմակերպության նախագահ բժիշկ Հովհաննես Գևորգյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այդ որոշմանը, քանի որ այն հակասահմանադրական է եւ ոտնահարում է մարդկանց իրավունքները, նաեւ նշեց, որ առողջապահության նախարարությունը փակել է ամբողջ առողջապահական ծառայությունների ֆինանսները:

Այդ ժամանակ նրան մոտեցավ ոստիկաններից մեկը եւ զգուշացրեց, որ եթե հասարակական կարգը խախտի, նրան բերման կենթարկեն: Դրանից մի քիչ հետո իսկապես բժշկին բերման ենթարկեցին:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք հավաքվել էինք առողջապահության նախարարության դիմաց, ընդունելության համար: Մեր հարցադրումները կապված էին ամսական երկու անգամ պարտադիր պատվաստման եւ մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու հետ:

Ոստիկաններիը բժիշկ Հովհաննես Գեւորգյանին բերման ենթարկեցին: Անհասկանալի էր այդ քայլը: Երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչեւ հիմա չգիտենք նրան որտեղ են տարել:

Բացի այդ, նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր է եղել: Եթե կար հնարավորություն մեկ օրում թեստի արժ-եքը դարձնել 6-7 հազար, այդքան գումարներն ում գրպանն է գնացել, ով է յուրացրել այդ փողերը: Մեր պահանջը դա է եւ այն, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել»:

Նշենք, որ այդ ընթացքում ոստիկանները եւս մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ