News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայաստան» դաշինքը հարցեր է ուղղել իշխանություններին՝ պարզելու, թե ինչ է արել կառավարությունը պատերազմին հաջորդած ժամանակահատվածում։ Դաշինքի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծությունը, սոցիալական և այլ կարիքների ամբողջական գնահատումը և դրա արդյունքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցեական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրվա հրամայական է։

Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպես տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն և որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատվածում կառավարության կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և դրանց համակարգային լուծումներ տալու ուղղությամբ։

Նշված խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում և, ըստ այդմ, խմբակցությունը հարցապնդումով դիմել է կառավարությանը՝ ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանները.

1. Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների թվաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցվածքի, ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրի, Արցախում հիմնական բնակության վայրի առկայության և դրանց հասցեների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալների վերաբերյալ:

2. Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերյալ:

3. ՏԻՄ-երի, ՀԿ-ների, սոցիալական խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների և սոցիալական աշխատողների ընդգրկմամբ արդյոք իրականացվել է նշված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում՝ առկա չափորոշիչների և ուղեցույցերի համաձայն, որի արդյունքում կձևավորվեր լիարժեք պատկեր թե անհրաժեշտ ծրագրերի բովանդակության և թե դրանք իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ:

4. Արդյոք իրականացվել է ներկայումս ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդյունքում կընդունվեին համապատասխան իրավական ակտեր կամ փոխհամաձայնեցված որոշումներ՝ որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման և ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի գործարկման վերաբերյալ:

5. Արդյոք գործարկվել է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ մասնավոր հատվածի, ՀՀ-ում և այլ պետություններում բնակվող անհատ քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար՝ վերականգնելով պետության նկատմամբ վստահությունը:

6. Արդյոք դիմել եք համապատասխան մանդատ ունեցող միջազգային բոլոր կառույցներին (հատկապես ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող), առաջին հերթին ՀՀ-ում գործունեություն իրականացնող ներկայացուցչություններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման և իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիների տարրական իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Հարցապնդման պատասխանը ստանալուց հետո այն կենթարկվի մանրամասն վերլուծության և կներկայացվի հանրությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ