News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հենց որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ոտք դնի վրացական հողի վրա, անմիջապես բանտ կուղարկվի, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին։

Վարչապետի խոսքով՝ միակ նպատակը, որը հետապնդում է Սաակաշվիլին, ապակայունացումն է։

«Նա հիանալի գիտի, որ կհայտնվի բանտում։ Սաակաշվիլու միակ խնդիրը եւ նպատակը մեր երկիրն ապակայունացնելն ու քաոս սերմանելն է։ Նրա միակ նպատակն ու ցանկությունը իշխանության վերադառնալն է, ինչը... անհասանելի երազանք է։ Բոլորը կկրեն խիստ պատասխանատվություն ցանկացած սադրանքի համար»,- ասել է Ղաիբաշվիլին։

Միեւնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ մինչեւ վերջ չի հավատում, որ Սաակաշվիլին կգա։

«Այդ մարդը սպառնում էր գալ ութ տարվա ընթացքում, բայց չի կարող գալ, որովհետեւ վախկոտ է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը նաեւ ընդգծել է, որ նախկին նախագահի հայտարարություններն այն մասին, թե վրացի ժղովուրդը փողոց դուրս կգա եւ կպաշտպանի իրեն, նույնքան կեղծ են, որքան եւ ինքը։ Ղարիբաշվիլին համոզված է, որ Սաակաշվիլին բավականաչափ կողմնակիցներ չունի, իսկ եթե նրան դիմավորեն էլ օդանավակայանում, ապա դրանք «Վրացական երազանքի» կողմնակիցները կլինեն։

Նախօրեի երեկոյան նախկին նախագահը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր ավիատոմսի լուսանկարը, որի համաձայն՝ Թբիլիսի է թռչելու հոկտեմբերի 2-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ավելի ստույգ՝ 23։05-ին (Թբիլիսիի ժամանակով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ