News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է Azure Stack ամպային պլատֆորմի կոմերցիոն գործարկում: Սա ամպային այս պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից:

Գործարկված է նաև «Azure App» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծելու վեբ և «Azure» գործառույթներով ծրագրեր՝ ցանկացած պլատֆորմի կամ սարքի համար: Որպես միասնական ինտեգրված ծառայություն՝ «Azure App»-ը թույլ է տալիս մեկ միասնական լուծման մեջ միավորել տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ կայքերը, ամպային և REST API-ները, ինչպես նաև բիզնես գործընթացները:

Azure Stack ամպային պլատֆորմի՝ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած առաջարկից օգտվող ընկերությունը հնարավորություն ունի նվազեցնել սեփական լուծումների մշակման ծախսերը, ինչպես նաև արագացնել իր ապրանքատեսակների գործարկումը միջազգային շուկաներում: Բիզնես-հաճախորդները կարող են ստեղծել ժամանակակից հիբրիդային հավելվածներ՝ միաժամանակ օգտագործելով Վիվա-ՄՏՍ-ի՝ տվյալների լոկալ վերամշակման կենտրոնների և Microsoft-ի գլոբալ ենթակառուցվածքի հնարավորությունները: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու, թե որտեղ պահպանել տվյալները, ինչպես նաև գործարկել վիրտուալ մեքենաներ (virtual machines)` իրենց սեփական, թե գործընկեր ընկերության տվյալների կենտրոններում (data centers), լինի դա Հայաստանում, թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված տվյալների կենտրոններում, որտեղ Microsoft Azure-ը ներկայացված է: Microsoft Azure-ը ներառում է բիզնես-լուծումների համապարփակ գործիքակազմ՝ հասանելի ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ՝ համացանցի միջոցով:

Ստանալով մուտքի հնարավորություն Հայաստանում տեղակայված Azure Stack պլատֆորմի հիմքով մատուցվող ծառայություններին՝ բիզնես-հաճախորդները կարող են տվյալների  մշակումն իրականացնել երկրի ներսում: Այս ծառայությունների օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել աշխատանքի նոր պայմաններին հաճախորդի աշխատակազմի և տեխնոլոգիական լուծումների ադապտացման ծախսերը: Հիբրիդային սցենարներում տեղական միջավայրի և հանրային օգտագործման համար նախատեսված ամպային միջավայրի սահուն ինտեգրումը թույլ է տալիս ապահովել ՏՏ ենթակառուցվածքի անխափան աշխատանք, արագացնել հաճախորդի նոր բիզնես-համակարգերի գործարկումն ու ապահովել անհրաժեշտ ճկունություն: Azure Stack-ը, որը տեղակայված է Վիվա-ՄՏՍ-ի ամպային պլատֆորմի վրա, նաև նպաստում է ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի օպտիմալացմանը՝ վերացնելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունն ու օպտիմալացնելով գործառնական ծախսերը, ինչը միտված է ՏՏ գործընթացների արդյունավետությունը բարձրացնելուն և զարգացման հեռանկարներ ստեղծելուն. հաճախորդները կվճարեն ծառայությունների դիմաց հետևյալ սկզբունքով՝ «վճարում միայն օգտագործված ծավալի համար»:

«Microsoft-ի հետ համագործակցությունը և տվյալների մշակման մեր սեփական կենտրոններից Azure ամպային ծառայություններ առաջարկելը մեզ թույլ է տալիս էականորեն ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված մեր ամպային ծառայությունների տեսականին՝ հաճախորդների համար թվային լուծումների ոլորտում առաջատար, ժամանակակից, պլատֆորմի հենքով աշխատող ամպային ծառայությունների հասանելիություն ապահովելու հաշվին: Արդյունքում՝ հայկական ընկերությունները կկարողանան արագացնել իրենց մուտքը համաշխարհային շուկաներ, այդ թվում նաև՝ ՏՏ շուկաներ, իսկ արտերկրի ընկերությունները կկարողանան հեշտությամբ մոտենալ հայ սպառողին: Այսպիսով, Վիվա-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարում թվային ծառայությունների օպերատոր դառնալու ճանապարհին, ինչպես նաև նման հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Microsoft Azure-ը հանդիսանում է ամպային IaaS (ենթակառուցվածք՝ որպես ծառայություն) և PaaS (պլատֆորմը՝ որպես ծառայություն) առաջատար՝ ապահովելով ավելի քան 200 նախապես կոնֆիգուրացված ծառայությունների օժանդակում: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին հասանելի դարձնի իր մեյնֆրեյմը և մշակել ծրագրեր ու լուծումներ, որոնք հարմարեցված են որոշակի բիզնես կարիքներին։

Azure-ը տարբեր մեծության ընկերությունների համար ապահովում է արդյունավետություն, մատչելիություն, ճկունություն, կիբերանվտանգություն, շարժունություն և արտադրողականություն: Համաշխարհային ընկերությունները Azure-ը ճանաչել են որպես կորպորատիվ միջավայրի համար ամենահասանելի և հուսալի հիբրիդային ենթակառուցվածք և ամպային լուծում:

«Azure App» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ: Ծառայության գնի և վճարման կարգի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060610000 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար
Նորարարական կոնվերգենտ լուծումների հարթակ՝ բաց ֆիքսված կապի բոլոր օպերատորների համար...
«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում (ֆոտո)
Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար...
Ամենաշատ