News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիներ) ժայթքող հրաբխի լավան արդեն ոչնչացրել է մոտ 600 շենք։ Այս մասին երեքշաբթի Թվիթերում տեղեկացրել է Կանարյան կղզիների Հրաբխագիտության ինստիտուտը։

«589 շենք ոչնչացել է, 258 հա ծածկվել է լավայով, 21 կիլոմետր ճանապարհ քանդվել է»,- նշվում է հրապարակման մեջ։

Սեպտեմբերի 19-ին Պալմայում ժայթքեց հրաբուխը Էլ Պասո բնակավայրի մոտ։ Հրաբխի խառնարանից արտանետվում է ակտիվ հրաբխանյութ։ Անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ։ Առայժմ ոչ ոք չի տուժել։

Հիմա իշխանությունները սպասում են, թե երբ լավայի հոսքը կհասնի Պալմայի ծովափին։  Շիկացած հրաբխազանգվածի շփումը աղի ջրի հետ կարող է առաջ բերել պայթյուններ եւ վնասակար գազերի արտանետումներ։ Ներկա պահին լավան ծովափից հեռու է 800-1000 մետր։

Տեղի հեռուստաալիքների ցուցադրած կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է լավայի հոսքը  դանդաղ շարժվում դեպի օվկիանոս՝ ճանապարհին ջնջելով ամեն ինչ։ Հրաբխի խառնարանից բարձրանում է ծխի մեծ սյուն։ Չնայած Կանարյան կղզիների բոլոր օդանավակայանները հիմա աշխատում են, ավելի վաղ Binter Canarias ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները դեպի Պալմա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ