News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներառական տնտեսությանը նպաստելու և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ավելի կանաչ և համալիր զարգացման ուղիներ փնտրելու նպատակով, ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է գենդերային ասպեկտների, կլիմայի փոփոխության և կանաչ ֆինանսների վերաբերյալ համակողմանի ուսումնասիրություն:

2021թ․ սեպտեմբերի 30-ին ՎԶԵԲ-ի Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF in Armenia) շրջանակում տեղի կունենա «Ներառական կանաչ տնտեսությունը Հայաստանում․ հզորացնելով կին և տղամարդ ձեռներեցներին կայուն ապագա ունենալու համար» առցանց միջոցառումը, որտեղ կներկայացվեն հետազոտության հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ներառյալ կլիմայական ռիսկերի և հարմարվողականության ռազմավարության իրազեկման, ինչպես նաև կին և տղամարդ ձեռնարկատերերի համար կանաչ ֆինանսավորման հասանելիության մասին ձեռք բերված տեղեկատվությունը: Միջոցառման մասնակից՝ ֆինանսական և բիզնես ոլորտի ներկայացուցիչները քննարկելու են նաև կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՄՓՄՁ զարգացման ուղիները՝ Հայաստանում կայուն ապագա կերտելու նպատակով։

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտների ՄՓՄՁ-ների կին և տղամարդ ղեկավարների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Հայաստանի բոլոր մարզերում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ ընդունում են, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է իրենց բիզնեսին և կենսակերպին: Չնայած, տղամարդիկ այդ սպառնալիքն ավելի սուր են դիտարկում:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կանանց կողմից կլիմայի փոփոխության կորուստները մեղմելու միջոցառումներ կիրառելու հիմնական խոչընդոտներն են մատչելի ֆինանսների կամ սեփական կապիտալի բացակայությունը, շուկայում առկա հնարավորությունների մասին սահմանափակ գիտելիքը և միջնաժամկետ ու երկարաժամկետ հետգնումների ժամկետների մասին հստակ տեղեկատվության բացակայությունը: Տղամարդիկ այդ խոչընդոտները նույնպես դիտարկում են, բայց ավելի քիչ են արտահայտվում, քան կանայք: Այնուամենայնիվ, ընդհանուր հարցվածներից կին ձեռներեցների 65%-ը, իսկ տղամարդ ձեռներեցների 53%-ը նշել են, որ պատրաստ են կիրառել ստորև նշված կանաչ միջոցառումները՝

Առցանց միջոցառումը տեղի կունենա ս.թ․ սեպտեմբերի 30-ին, ժամը 11։30։

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Մանրամասներին ծանոթանալու համար դիտեք օրակարգը:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այստեղ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ