News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում նախօրեին 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը, որը պատրաստվել էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի  զեկույցի հիման վրա:

Բանաձեւում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել են, որ հակամարտությունը պետք է լուծեն միայն խաղաղ միջոցներով, հետեւաբար 44-օրյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Նշվում է, որ ըստ առկա տեղեկությունների պատերազմում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 3900 հայ եւ 2900 ադրբեջանցի զինծառայող: Զոհվել է 163 հայ եւ 548 ադրբեջանցի քաղաքացիական անձ: Անհետ կորել է 243 հայ եւ 7 ադրբեջանցի քաղաքացիական անձ:

Վեհաժողովը զեկույցում նշել է, որ ՄԻԵԴ-ը մտահոգված է, որ 188 հայեր գերեվարված են Ադրբեջանի կողմից (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան):

Վեհաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել մոտ 30 հայերի ճակատագրի վերաբերյալ, որոնց տեսել են, լուսանկարել կամ տեսանկարահանել գերության մեջ, բայց որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Վեհաժողովը տագնապած է այն պնդումներից, որ այդ անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են: Հետևաբար, Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննել այդ մարդկանց դեպքերը և համապատասխան տեղեկություն տրամադրել ՄԻԵԴ-ին և Հայաստանին:

Վեհաժողովը շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 48 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, որոնք դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները,

Վեհաժողովը  կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան:

Բացի այդ, Վեհաժողովը խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք,

վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին:

Վեհաժողովը դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը;

- նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ;

- իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող "Կովկաս-Ալբանական" ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է "հայկական" մշակութային ժառանգություն;

- առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է "Կովկասյան ալբանացիների" ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից:

Բանաձևի ընդունումից առաջ ԵԽԽՎ-ում բավականին բարդ ու լարված քննարկում է տեղի ունեցել. Նախ հայկական կողմի առաջարկով բանաձևի վերնագրում հայ-ադրբեջանական հակամարտություն բառից հետո ավելացվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառերը:

Բանաձեւում ադրբեջանական կողմից առաջարկով ավելացվեց, որ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում առ այն, որ անդամ երկրներն իրենց հանձնառությունները չեն կատարում, այդ պատճառով էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին 30 տարիների ընթացքում նկատելի արդյունքներ չեն տվել:

Ադրբեջանական պատվիրակությունը նաև առաջարկություն էր ներկայացրել բանաձևում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի: Հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն կառուցվել է հայերի կողմից հայերի համար, սակայն, առաջարկությունն ընդունվեց ԵԽԽՎ մեծամասնության կողմից:

Ադրբեջանական կողմն առաջարկեց նաեւ բանաձևում ավելացնել, որ հայ վարձկաններ են մասնակցել պատերազմին, այս առաջարկը չանցավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ