News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:

Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին և անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը և ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամները և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ղեկավարները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միջոցառմանը ներկայացրեց իր հիփոթեքային պրոդուկտների շարքը՝ անշարժ գույքի ձեռք բերման վարկեր՝ սկսած 3% կանխավճարից և տարեկան 3.5%  տոկոսադրույքից, ինչպես նաև ավտոկայանատեղերի ձեռք բերման  և անշարժ գույքի ձեռք բերման վարկեր: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ցուցահանդեսին կարող էին ծանոթանալ նախագծային ֆինանսավորման Բանկի առաջարկներին՝ կորպորատիվ վարկեր կառուցապատողների համար, այդ թվում՝ էսքրոու մեխանիզմի կիրառման եղանակով:

«Հիփոթեքային վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գերակա ուղղություններից է: Կենտրոնանալով հաճախորդների կարիքների վրա՝ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հիփոթեքային վարկավորման պրոդուկտների շարքը: Մենք առաջարկում ենք անշարժ գույքի ձեռք բերում հատուկ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վարկերի վերաֆինանսավորում՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառուի հետագա ամսական վարկային բեռը: Անցյալ տարի անշարժ գույքի շուկայի բոլոր մասնակիցների հիփոթեքային վարկերի պորտֆելն ունեցել է 27% աճ: Դրա ֆոնին մենք ավելացրել ենք մեր պորտֆելն ավելի քան 1.5 անգամ ավել: 2021թ․մենք շարունակում ենք ավելացնել հիփոթեքային ցուցանիշները՝ առաջին 6 ամիսների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 20%-ով», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ