News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, իսկ զոհված զինծառայողների հարազատների համար ժամանակը կանգ է առել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է ննջում 18-ամյա Արշավիրը։ Նա ծառայության էր մեկնել օգոստոսի 27-ին. մեկ ամիս անց էլ սկսվել է 44-օրյա պատերազմը։

Արշավիրը տան միակ զավակն էր, ուներ քույր, որն ամուսնացած է։ Հայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին 42 օր կռվել է։

«Չհասցրեց իր նախասիրություններն իրականություն դարձնել։ Ես արհեստավոր եմ, ինքն էլ էր սովորել արհեստս։ Ասում են՝ չի կռվել, բայց սուտ են ասում, 42 օր կռվել է։ Վերջին 2 օրը զոհվեց Շուշիում։ Ասկերանից սկսեց, հետո Հադրութ գնաց՝ տարբեր ուղղություններով, զոհվեց Շուշիում»,- ասաց հայրը։

Նա պատմեց, որ վերջին անգամ որդու հետ նոյեմբերի 7-ի՝ առավոտյան 8։20-ին է խոսել.

«2 օր հետո զինադադար եղավ։ Նույն օրը ընկերուհուն էր զանգահարել, չէին հասցրել խոսել։ Մինչեւ իրիկուն ողջ է եղել, էլ լուր չեմ ունեցել։ Ամսի 15-ին էլ ասեցին՝ ուր է դին։ Աստծուց գոհ եմ նրանում, որ 2 օր տղուս գրկեցի, նոր դրեցի հողին։ Վիրավորվել էր թոքերից, հետո եկել էին ու գլխից էին խփել։ Ամսի 7-ին հենց ասեցի՝ տղես որտե՞ղ ես, ասաց՝ Շուշիում, ընթացքում սնարյադի ձայն լսեցի, ասացի՝ տղես էս ի՞նչ ձայն էր, ասաց՝ պապ մեծ տեղը ընկավ, ասացի՝ բա որ ձեր կողմ ընկներ, ասաց՝ պապ հո կռիվ կինո չե՞նք եկել, պատերազմ է, այնտեղ որ ընկավ, գիտես՝ այնտեղ չզոհվեցի՞ն։ Մեզ խափելով՝ կռվեցին։ Էս երեխեքի արդյունն այդ տականքների, դավաճանների վզովն ա։ Աստված վերեւից նայում է, բոլորի պատիժը կտա։ Ասում էր՝ պապ մենակ գիշերները ջուր ենք տանում կռվող տղերքին, բայց սուտ»։

Արշավիրի հայրն ասաց, որ զինակից ընկերներից մեկը պատերազմի մասին գիրք է գրում. «Մանրամասն գրում է, թե ոնց է եղել։ Բոլորի հետ շփվում եմ։ Ասել եմ՝ թեկուզ մի մեծ վաշտի ուզում եմ հավաքել, թող գան։ Տղես իր ընկերոջ հետ արյունն աչքերին մի քանի հոգու կյանք է փրկել»։

Եռաբլուրում է նաեւ Վարանդայի շրջանում զոհված Հրայրի տատը։ Վերջին անգամ հոկտեմբերի 12-ին է խոսել, զոհվելուց 3 ամիս հետո են գտել դին.

«3 ամիս փնտրելուց հետո գտանք։ Հոկտեմբերի 12-ին եմ խոսել հետը, ասում էր՝ տատիկ ջան, ամեն ինչ լավ կլինի, կգամ»։

Մելքոն Հովհաննիսյանն էլ 1,5 ամիս էր ծառայել բանակում, երբ սկսվեց պատերազմը։ Նա նույնպես Հադրութում էր ծառայում.

«Վերջին անգամ հայրը հոկտեմբերի 15-ին է խոսել, դրանից հետո էլ լուր չենք ունեցել։ Սպասում էինք մի լավ լուրի ու տենց էլ չստացվեց։ Սպորտսմեն էր, ինչքան գնացել է Եվրոպա, Հայաստանի դրոշը միշտ բարձր է պահել, հաղթանակած է եկել։ Հիմա էլ չեմպիոն ճանապարհեցի, հերոս ընդունեցի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դուք ինձ ասում եք՝ ասա, որ պետք է Նիկոլ Փաշինյանին գնդակահարենք, ես էլ ասում եմ՝ չէ. Սամվել Բաբայան
Ես որեւէ կողմ չեմ տանում սլաքը, ես միշտ խոսում եմ փաստերով, ներկայացնում եմ...
Նիկոլ Փաշինյանին 2018-ին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Հարցին՝ իսկ հաղթելու տարբերակ չկա՞ր, նա արձագանքեց. «Եթե ճիշտ ռազմական ղեկավարություն նշանակեին՝ կհաղթեին...
44-օրյա պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել. ուժեղ կողմը թելադրել է իր կամքը. Սամվել Բաբայան
Մեր քաղաքական կուսակցությունը չի  դիմել: Որեւէ նման դիմում չկա...
Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց. Սամվել Բաբայան
Ես որեւէ ժամանակ չեմ ասել, որ չեմ ցանկանում գալ, երկրորդը, ես որեւէ հարցից չեմ...
ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը գալու է, եթե հանկարծ դա չլինի, ապա տեղի է ունեցել ինչ-որ ծայրահեղ  իրողություն. քաղաքագետ
Քաղաքագետի խոսքով՝ իշխանության նպատակը հայ-ռուսական հարաբերությունների որակի վատացումն էր եւ որպես վերջնանպատակ  …
44-օրյա պատերազմի ընթացքում, մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը. ՔԿ
Իսկ դասակների հրամանատարները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ