News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին հրավիրվել է  Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը ներառում է  բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ:

Հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 18,142,366.7 հազ. դրամ կամ փաստացի ծախսերի 33.7 %-ը: 4 ծրագրային կետերից 3-ը կատարվել են, մեկը կասեցվել է: Բոլոր ուղղություններով 22 արձանագրություն է կազմվել, բողոքարկումներ չեն եղել:

ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը հանձնաժողովին  ներկայացրեց   հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանություններն ու թերությունները: Անճշտությունների ընդհանուր գումարը կազմել է 476 մլն դրամ:

Պատգամավորները մի շարք հարցեր բարձրացրին, այդ թվում՝ հետհսկողական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել. 9 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր…
Արցախում կորոնավիրուսի 36 նոր դեպք է գրանցվել. 8 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում...
ՏԻՄ ընտրությունները վերահաստատել են ԱՀ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական ճանապարհին․ Արցախի ՄԻՊ
Ընտրությունները լուսաբանել են 27 լրագրողներ, իսկ դրանց ընթացքը վերահսկել են մի շարք դիտորդական կազմակերպությունների 17 ներկայացուցիչներ, որոնց...
ԱՀ ԱԺ-ն քննարկել է անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ ուղղեցին զեկուցողին...
Արցախի նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»...
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամները ԱՀ պետնախարարի հետ քննարկել են ոլորտային հարցեր
Խոսելով սոցիալական ոլորտի բարեփոխումներից՝պետնախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող սոցիալական ծրագրերը, խոսել ոլորտային այլ խնդիրների...
Ամենաշատ