
Գործարար Իլոն Մասկը, ով բաժնետոմսերի սեփականատեր է SpaceX-ում եւ Tesla-ում, զբաղեցրել է առաջին հորիզոնականն ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ առաջ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, մինչդեռ Մասկի կարողությունը առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, վկայում են Forbes Real-Time-ի տվյալները:
Երկուշաբթի բորսային աճուրդների ավարտին Մասկի կարողությունը գնահատվում է 203.4 մլրդ դոլար, իսկ օրվա ընթացքում այն աճել է 3.8 մլրդ դոլարով: Ընդ որում, Մասկը դարձավ աշխարհում երրորդ մարդը, ում կարողությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարը: Առաջինը 2020 թվականի օգոստոսին Բեզոսն էր, իսկ երկրորդը՝ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի նախագահ Բեռնար Առնոն: Նրա կարողությունը հունիսին գերազանցել է 200 միլիարդ դոլարի նշագիծը:
Հունվարին Մասկն արդեն շրջանցել է Բեզոսին, սակայն նրան չհաջողվեց մնալ առաջին հորիզոնականում
Երկրորդ տեղը զբաղեցնում է Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 197.7 մլրդ դոլար: Երրորդ տեղը զբաղեցնում է Առնոն`175.7 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (131 միլիարդ դոլար), հնգյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (126.4 միլիարդ դոլար):