News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։

Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժինը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին և շարժակազմին, չառաջացնել վթարներ և պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները:

Ընկերությունը հիշեցնում է նաև գույքը վնասելու և երթևեկության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար պատասխանատվության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոչիից Յարոսլավլ մեկնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել
Ականատեսների վկայությամբ՝ ուղեւորն իրեն վատ է զգացել թռիչքից մոտ 30 րոպե անց․․․
Երևանի Արցախի պողոտայում մեքենա է այրվել
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա…
Կոտայքի մարզում Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան ձորից դուրս են բերել փրկարարները
Վթարի հետևանքով Թ. Սարգսյանը, ում ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների…
Ալեք Բոլդուինը չի իմացել, որ հրացանը լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով
Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորի օգնականը մինչեւ միջադեպը․․․
Արտակարգ դեպք՝ Երևանում. անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է հարվածել
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան…
44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է. ԱՆ
«Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար»…
Ամենաշատ