News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


25 տարվա փաստաբանական գործունեության մեջ առաջին անգամ են ինձնից խոսափող խլում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով դատարանի հետաձգված նիստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով։ Ինչպես արդեն տեղեկացվել էր, փաստաբան Սահակյանը ներկայացնելու է Արմեն Գեւորգյանի շահերը ենթադրվող ֆինանսական մեքենայությունների մասով։

«Ակնհայտ է, որ դատարանը հատուկ վերաբերմունք ունի։ Բոլորս գիտենք, որ դատավարությունը քաղաքական է, բայց դատարանը հատուկ վերաբերմունք ունի Արմեն Գեւորգյանի հանդեպ»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրավական գործընթացի պատճառով, որտեղ թե՛ ինքը՝ դատավորն է հանդես գալիս, թե՛ հիմա արդեն Գեւորգյանի նախկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավորին չի հաջողվում մնալ պրոֆեսիոնալ բարձրության վրա։

Խոսելով մեկ շաբաթ դատավարությունը հետաձգելու մասին՝ փաստաբանը նշեց, որ չի պատկերացնում մեկին, ով մեկ շաբաթում (եթե հաշվի առնենք, որ երկու օրը հանգստյան օրեր են, ապա հինգ օրում) կարող է ծանոթանալ գործի ավելի քան 80 հատորին։ «Ակնհայտ է, որ հաջորդ նիստը չի կարող տեղի ունենալ, որովհետեւ փաստաբանը ծանոթացած չի լինի գործի նյութերին։ Ակնհայտ է նաեւ, որ դատարանն իր գրաֆիկն ունի եւ ցանկանում է ընթանալ իր գրաֆիկով՝ անկախ այն բանից, թե ում իրավունքները եւ որքանով կխախտի, դա նրան չի հետաքրքրում։ Բայց մենք համաձայն չենք։ Ես չեմ կարող թույլ տալ, որ խախտվեն իմ պաշտպանյալի իրավունքները եւ իմ իրավունքները նույնպես։ Ոչ մի փաստաբան չի կարող լռել իրավունքների նման խախտման դեպքում»,- ընդգծեց փաստաբանը։

Դատախազների վարքագիծը Սահակյանը նույնպես տարօրինակ է համարում։ «Նրանք Վերաքննիչ դատարան են դիմել, բայց մասնակցում են այս նիստին։ Դատավարությունը չի կարող շարունակվել, չէ՞ որ Վերաքննիչ դատարանում բողոքարկվում է մեղադրանքի մի մասին առնչվող հարցը։ Դատախազներն իրենք պետք է շահագրգռված լինեին, որպեսզի այստեղ կանգնեցնեն պրոցեսը, քանի դեռ բողոքն այնտեղ չի դիտարկվել»,- նշեց փաստաբանը՝ այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ դատավորը կփոխի մոտեցումը եւ դատավարությունը պատշաճ ուղղությամբ կտանի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ