News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծության համար դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ պետք է պատասխանի այս հարցին, միանշանակ է։ Բայց Առողջապահության նախարարությունը չի կարող այդպես հանգիստ հարցը տեղափոխել այլ դաշտ, ազատվել պատասխանտվությունից։

Երկու տարի շարունակ տարբեր ամբիոններից բարձրացվել է թեստերի հետ կապված բազմաթիվ հարցեր՝

- որ 15-ից 20 հազար դրամի շրջանակներում, և միայն շատ հազվադեպ 12 հազար դրամով արվող թեստերը շատ բարձր գին ունեն մեր առանց այդ էլ աղքատ հասարակության համար.

- որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, թեստի ինքնարժեքը մինչև երեք հազար դրամ է.

- որ երկրից մեկնելուց և վերադառնալուց արվող թեստերը զուտ բիզնեսի համար արվող թեստեր են, հաշվի առնելով, թե ինչպես է թեստավորման պրոցեսը կոնվեյեր հիշեցնում.

-որ նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի շուկան կարգավորելու համար։

Հիմա ինչ, ստացվում է, որ երկու տարի շարունակ մարդկանց թալանել են գերթանկ թեստերով, ընկերությունները թեստերի շուկան դարձրել են գերշահույթ ստանալու միջոց, իսկ Առողջապահության նախարարությունը, որ պատասխանատու է համավարակի ողջ ընթացքի կանխարգելման, վերահսկողության համար՝ ՉԿԱ, տեղում չի։

Այդ ինչպես է ստացվում, որ հոկտեմբերի 1-ի խիստ վիճելի, անկատար, թերի կարգավորումներից հետո թեստերի գինը միանգամից կիսով չափ, եթե ոչ ավել, նվազում է։ Բա այս ամբողջ թալանի ընթացքում նախարարությունն ո՞ւր է։ Բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց են լինում։ Թե՞ այն, ինչ արվում է այս իշխանության օրոք թալանի հետ որևէ կապ չունի։

Ի վերջո, համավարակի ծանր պայմաններում սեփական քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալու վրա աչք փակելը և՛ իրավական, և՛ բարոյական առումով անթույլատրելի է։ Եվ որքան էլ Առողջապահության նախարարությունը փորձի համոզել, որ իրենք  կապ չունեն, այդ ամենն անմիջականորեն նախարարության պատասխանատվության ներքո է, ավելին դա կարող է վկայել նաև մարդկանց հանդեպ անտարբերության և ոչ կոմպետենտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ընդունել են երկրում կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը
Ավելի վաղ Financial Times-ը՝ գիտնականներին հղումով գրել էր, որ AY.4.2-ը կարող է 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան «դելտան»...
Գեյթսի հիմնադրամը մինչեւ 120 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի ցածր եկամուտ ունեցող երկրներին COVID փորձարարական դեղամիջոցի համար
Գումարը կօգնի հիվանդության դեմ առաջին հակավիրուսային հաբերի մշակման եւ արտադրման ջանքերին...
Քաղաքացին վստահ չէ՝ իրեն «ԱստրաԶենեկա»-ո՞վ են պատվաստել, թե՞ «Սպուտնիկ-V»-ով, ԲԿ-ից վստահեցնում են՝ կասկածելու հիմք չկա
Առողջապահության նախարարության խոսնակի կարծիքով՝ միտում չի կարող լինել, հնարավոր է՝ շփոթմունք է եղել տվյալները լրացնելիս…
Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութով
«Հենց բելառուսական պատվաստանյութը սեղանին լինի, մենք անմիջապես թե ձեռքին, թե ոտքին, ուր պետք է կներարկենք...
ԱՀԿ․ Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է
Դեպքերի կրճատում է գրանցվել Աֆրիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում, որտեղ վարակվածների թիվը նվազել է համապատասխանաբար 18 եւ 16 տոկոսով․․․
Իսրայելում կորոնավիրուսի նոր AY.4.2 շտամով վարակման առաջին դեպքն է գրանցվել
Գիտնականները ենթադրում են, որ մուտացիան կարող է 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան հնդկական շտամը։ Շտամն ակտիվ տարածվում է, սակայն դեռ դանդաղ, քան նախնական դելտա շտամը։
Ամենաշատ